Թուրքիային անհանգստացրել է Հայաստանի կողմից սեփական դրոններ արտադրելու ծրագրի մեկնարկը
Ուշադրության կենտրոնումEadaily.com-ը գրում է, որ Հայաստանը Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից հետո, որտեղ Ադրբեջանը 44 օրվա ընթացքում օգտագործել էր թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, նախաձեռնել է նոր ծրագիր, որի նպատակն է սեփական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսելու նպատակով տեղական մասնագետների պատրաստումը: Այդ մասին գրել է թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթը:
Հայաստանի Հանրապետության Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված նոր ԱԹՍ-ների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով, կլինեն 65 վերապատրաստման ծրագրեր, որին կարող են մասնակցել տարբեր տարիքային խմբերի և մասնագիտությունների տեր մարդիկ: Վարդանյանը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի նախագծման և շահագործման վերաբերյալ վերապատրաստման ծրագրերը հասանելի կլինեն նաև Հայաստանի դպրոցների աշակերտների համար:
«Պատերազմը ցույց տվեց, որ մենք տեխնոլոգիապես հետ ենք մնում», - խոստովանել է հայ մասնագետը:
Լուսինե Անանյան