Տիգրան Ավինյանը պետական դավաճանության մասին հայտարարություն է արել
Ուշադրության կենտրոնում«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտնած տեղեկությանն այն մասին, որ բացի նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի, ևս մեկ փաստաթուղթ կա ստորագրված։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Երեկ ԱԺ-ում փոխդավաճան Ավինյանի հայտարարությունը, որ կա ինչ-որ գաղտնի թուղթ Ադրբեջանի հետ ստորագրած, ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության մասին հայտարարություն։
Ավելի պարզ ասեմ. ՀՀ իշխանությունը զավթած հանցավոր խումբը ինչ-որ բան է պայմանավորվում թշնամի պետության հետ և այդ պայմանավորվածությունը գաղտնի է պահում ՀՀ քաղաքացիներից։
ԱԱԾ սահմանապահ զորքերի երեկվա հայտարարությունն էլ Սյունիքում լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասին ըստ էության անօրինական է, քանի որ հիմք է ընդունում ոչ թե ՀՀ օրենսդրությունը, այլ «ստեղծված օպերատիվ իրավիճակը»։ ԱԱԾ սահմանապահ զորքերը ընդհանրապես չունեն նման որոշումներ ընդունելու իրավասություն։
Ավելին՝ այստեղ