Ռուսաստանն այսօր 6 թուրք բանվորի է արտաքսել
Ուշադրության կենտրոնումԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ռուսաստանը այսօր 6 թուրք բանվորի է արտաքսել, ովքեր աշխատում էին պլաստիկե ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերությունում: Ընկերության տնօրենների խորհուրդի նախագահ Մուստաֆա Սաքը տեղեկացրել է նաև, որ ևս 20 թուրք աշխատակիցների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել և ամենայն հավանականությամբ իրենք ևս կարտաքսվեն Ռուսաստանից:
«Ընկերությունն ունի ավելի քան 300 աշխատակից և այսպես շարունակվելու դեպքում ընկերությունն ամբողջությամբ կտեղափոխվի Թուրքիա»,- ասել է Մուստաֆա Սաքը: