«Վատ երազում էլ այսպիսի բան չէր կարելի պատկերացնել». Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Սյունիքի վերաբերյալ. «Հրապարակ»
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական գաղտնի փաստաթուղթը ներկայացրեց իր էջում, որտեղ գաղտնազերծեց ՀՀ իշխանությունների ևս մի պայմանավորվածություն՝ Սյունիքում ճանապարհների ու սահմանների հետ կապված։ Այդ «հուշագիրը», որը կնքվել է նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, կոնկրետ կոորդինատներ և մանրամասներ է պարունակում, որը չի հրապարակվել, լայն հանրությանը չի ներկայացվել։ Եվ միայն պատահաբար, Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս շարքային սպայի բարեհաճության արդյունքում է այն հայտնվել նախկին վարչապետի և ըստ այդմ՝ մեր տեսադաշտում։
Երեկ արդեն Սյունիքի համայնքապետերի հետ զրուցելով պարզեցինք, որ նշված «գաղտնի» փաստաթղթին ոմանք ծանոթ են եղել ավելի վաղ։ Օրինակ՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «հուշագրին» ծանոթացել էր իր «ընկերական, անձնական կապերի միջոցով», և «քանի որ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, պաշտոնապես տրամադրված չէ», ճիշտ չի համարել դրա մասին խոսելը։ Իսկ հուշագիրն ինքը տեսել է մոտ 1 ամիս առաջ՝ «հունվարի սկզբներին»։ Եվ քաղաքապետի գնահատականը․ «Իշխանություններն ինչքան հնարավոր է, ամեն ինչ գաղտնի են պահում․․․ Վատ երազում էլ այսպիսի բան չէր կարելի պատկերացնել»։
Մանրամասն՝ այստեղ