Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն օգտակար կլիներ. Մակրոն Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը հասել է «Այրում» կայարան (տեսանյութ) Քաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգել Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. մանրամասներ Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Արտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան


Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Քաղաքականություն

Հետպատերազմյան խնդիրների, երկրի առջև ծառացած մարտահրավերների, ներքաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին NEWS.am-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ։

Պարո՛ն Թովմասյան, Հայաստանը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամն ու պատերազմի հետևանքերը։ Բացի այդ, երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Իսկ ինչպիսի՞ն է երկրում տնտեսական դրությունն այսօր։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել պատերազմը, այլ նաև այսօր չեն կարողանում «չպարտվել նույնիսկ խաղաղությանը»՝ շարունակելով տանուլ տալ բոլոր ոլորտներում։ Վարչապետն անգամ այլևս հույս չի կապում իր թիմի արդյունավետ կառավարման կամ ներդրումների հետ և տնտեսության աշխուժությունը պայմանավորում է արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով։ Այս միտքն արտահայտել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս վաճառողուհու հետ զրույցի ժամանակ։

Մենք այսօր ունենք երկու կարևոր գերխնդիր՝ անվտանգություն և տնտեսություն, և, փաստորեն, երկու դեպքում էլ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ կարող եմ ասել, որ 2020 թվականի արդյունքներով՝ ունենք 7,5% տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում: Անկում է գրանցվել անգամ արդյունաբերության ոլորտում, որտեղ վերջին տարիներին մշտապես արձանագրվել է բարձր տնտեսական աճ։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նվազել է 14,7%-ով, արտահանումը` շուրջ 4%-ով, ներմուծումը նվազել է շուրջ 18%-ով, ինչը այս պարագայում կարող է փաստել նաև բնակչության եկամուտների և կենսամակարդակի նվազման մասին:

Եթե նկատել եք, թանկացումներ կան շուկայում։ Նույնիսկ ծիծաղելի է, որ ընդդիմադիր Փաշինյանը երբ ԱԺ-ում ծաղրանքով էր խոսում սխտորի գնից («Խոզի միս չկա, սխտոր կերեք, գիտեք՝ ինչ օգտակար է»), այսօր վարչապետ Փաշինյանի օրոք անգամ սխտորն է թանկացել։ Իմ կարծիքով՝ այս գնաճը պայմանավորված է նախ վերջին շրջանում դրամի շուրջ 7-8%-ով արժեզրկմամբ, սպառման անկմամբ, ձևավորված բացասական սպասումներով, և եթե նայենք ամենամեծ գնաճ արձանագրած ապրանքատեսակների անվանացանկը (շաքարավազ, ձեթ, բուսական յուղ), ապա կտեսնենք, որ, չնայած կառավարության հավաստիացումներին, այնուամենայնիվ, խնդիրներ կարող են լինել նաև տնտեսական մրցակցության հետ կապված՝ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների շուկաների կենտրոնացումը:

Պարո՛ն Թովմասյան, անդրադառնալով պետական պարտքին և եվրոբոնդի թողարկմանը, արդյոք Դուք ռիսկ տեսնո՞ւմ եք։ Վերջերս Փաշինյանին մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը դրական երևույթ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

Պետական պարտքն, այս տարվա արդյունքներով, կհասնի աստղաբաշխական` շուրջ 9 մլրդ դոլարի, այսինքն՝ ՀՆԱ 70%-ի: Զարգացող երկրներում 70%-ից բարձր պարտք-ՀՆԱ ցուցանիշը համարվում է բարձր ռիսկայնության: Համեմատության համար նկատենք, որ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.03.2008թ. կազմել է շուրջ 1,83 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 30.04.2018թ.` շուրջ 6,87 մլրդ ԱՄՆ դոլար:

Կառավարությունն օրերս թողարկել է մոտ 750 մլն դոլարի եվրոբոնդեր` շուրջ 3,8% տոկոսադրույքով, որը ևս ռիսկեր է պարունակում։ Կառավարության պատասխանատուները և որոշ մասնագետներ հպարտությամբ նշում են, որ տոկոսադրույքը ընդամենը 3,8% է, և դա վստահության նշան է, սակայն մոռանում են ասել, որ միջազգային շուկայում ձևավորված լիբոր տոկոսադրույքը, 29.01.2021թ. դրությամբ, կազմել է ընդամենը 0,12-0,3% (LIBOR USD) և -0,5% (LIBOR EUR)՝ համապատասխանաբար: Այսինքն՝ մեզ այնքան են վստահում, որ տոկոսադրույքը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան միջազգային շուկայում ձևավորված միջինը: Հիշեցնեմ նաև, որ 2009թ. ՌԴ-ից Լիբոր+3 %-ով վերցված 500 մլն դոլարի վարկը ներկայիս իշխանության ներկայացուցիչները համարում էին խայտառակություն: Կարելի է ենթադրել նաև, որ գումարը գնալու է բյուջեի ընթացիկ ծախսերի ծածկմանը, սակայն եվրոբոնդերի նման պարտքային գործիքները պետք է կիրառվեն հիմնականում ծրագրեր իրականացնելու համար:

Այս ամենով հանդերձ՝ 5,3% աճ է գրանցվել պետական հատվածի աշխատավարձերում: Այսինքն՝ տնտեսությունը խորը անկման մեջ է․ բոլոր ցուցանիշները նվազում են, իսկ դրա պատասխանատու պետական ապարատի աշխատավարձերը աճում են, և պարգևավճարներ են ստանում։

Պարո՛ն Թովմասյան, մենք խոսում ենք թանկացումներից, տնտեսական վատ ցուցանիշներից, պետական պարտքի ավելացումից և, միաժամանակ, հանգում ենք ցավալի իրողության․ մարդիկ արտագաղթում են, ըստ ամենայնի, տարբեր պատճառներով. փախստականի հիմքով Եվրոպայում կացության իրավունք կարող են ստանալ, կամ պարզապես ապագա չեն տեսնում Հայաստանում։ Ի՞նչ պետք է անել՝ կանխելու արտագաղթը:

Արտագաղթը նոր չէ, սակայն ավելի վտանգավոր դինամիկա կարող է ստանալ։ Օրինակ, ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մոտ 82 հազար քաղաքացի ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում՝ ավելի քան 30 հազարը՝ նախորդ տարի, ինչը բավականին խոսուն փաստ է։ Այս առումով՝ իշխանության մոտ բացակայում է այն գիտակցումը, որ իրավիճակը կրիտիկական է։ Ինչ խոսք, պատերազմից հետո տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը, քանի որ այսօր պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

Ուտոպիա չհամարեք իմ ասածը, սակայն ՀՀ քաղաքացուն Հայաստանում պահելու համար պետք է հաշվի նստել բիզնեսի հետ։ Պետությունն ու բիզնեսն այսօր իրար համահունչ չեն քայլում։ Մենք օրենսդրության մեջ լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, նույնը՝ հարկային համակարգում և վարչարարության մեջ։ Մասնագիտական ու պրոֆեսիոնալ թիմերը պետք է նոր մեխանիզմներ մշակեն։ Այն մոտեցումները, որոնք հիմա առկա են, չեն բավարարում ներկա պահանջներին։ Մեր պետական մոտեցումը հնացած ու կնճռոտ է։ Այն վերանայել է պետք։

Ես կարծում եմ, որ պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնենք ներդրումների ներգրավման վրա, պարզեցնենք բոլոր բիզնես-գործընթացները, գործող արտոնությունները վերաիմաստավորենք և դարձնենք ավտոմատ ռեժիմի՝ առանց որևիցե բյուրոկրատական քաշքշուկների և պետական մարմինների այցերի: Պետք է ակտիվացնենք ներդրումների ներգրավման կառույցները և, ամենակարևորը, սերտորեն աշխատենք սփյուռքի հետ: Ես քաջատեղյակ եմ սփյուռքի անցուդարձին և լավ գիտեմ, թե ինչպես պետք է շահագրգռել մեր հայրենակիցներին: Սակայն այսօր այս իշխանությունները խնդիրներ ունեն նաև սփյուռքի հետ հարաբերություններում։ Նրանք այլևս չեն վայելում սփյուռքի աջակցությունը, ինչը պարզ կլինի առաջիկայում կազմակերպվելիք համահայկական մարաթոնի ժամանակ։ Պետք է վերջապես լուծել նաև տնտեսական իրական ազատ մրցակցության հարցը։ Վերոնշյալ խնդիրները ցույց են տալիս, որ այդ ասպարեզում անելիք կա: Շատ կարևոր է նաև, որ ներդրողներին պետությունը անվտանգության երաշխիքներ տրամադրի, քանի որ պատերազմից հետո շատ ներդրողներ առերեսվեցին գույքի և բիզնեսի կորստի հետ` պետության կողմից զրոյական պատասխանատվության պարագայում:

Պարո՛ն Թովմասյան, այս կառավարությունը կկարողանա՞ կառավարել «հետպատերազմյան Հայաստանը», կամ Ձեր մատնանշած փոփոխությունների իրականացման կամքը Դուք տեսնո՞ւմ եք։

Ես դեռևս նախորդ տարի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այս իշխանությունն ունի պրոֆեսիոնալ թիմի խնդիր, և նորեկները պարզապես չեն հասկանում՝ ինչպես ճիշտ իրականացնել ծրագրերը։ Այսօր արդեն այս կառավարության հետ, իմ կարծիքով, որևէ դրական տեղաշարժ ակնկալել հնարավոր չէ։ Նրանք մսխել են իրենց տրված ժամանակն ու վստահությունը։ Եթե ինձ հարցնեիք, թե ովքեր են ունակ, և ինչ գործիքներով է հնարավոր դուրս գալ այս վիճակից, ես կարող եմ ասել՝ առաջին հերթին համահայկական ներուժի համախմբման միջոցով՝ մարդկանց, որոնք հաջողության են հասել յուրաքանչյուրն իր ոլորտում՝ Հայաստանի ներսում և սփյուռքում, տիրապետում են ֆինանսական միջոցների և կապերի, և, ամենակարևորը, շահագրգռված են Հայաստանի կայունությամբ, հզորացմամբ։ Այս ամենին կարող ենք հասնել պրոֆեսիոնալների կառավարման շնորհիվ։

Դուք այսօր հայտ եք ներկայացրել՝ մտնելու քաղաքականություն։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման իդեալական տարբերակներից եք խոսում։ Ձեր քաղաքական թիմը ունա՞կ է Ձեր նշած իդելական տարբերակները կյանքի կոչելու։

Իհարկե, Հայաստանի պես փոքր երկիրը բարդ չէ կառավարելը և ոտքի կանգնեցնելը․ դրա համար պետք է կամք և պրոֆեսիոնալիզմ։ Հայ ազգը պետք է ուժ գտնի իր մեջ ու մնա հայրենիքում, աշխատի ու ստեղծագործի Հայաստանում, և միասին տարբերակներ գտնենք՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնելու մեր հայրենիքը։

Այս պահին էլ մեր կողմից մշակվում են առանձին ոլորտների զարգացման ծրագրեր, որոնք շուտով առավել մանրամասն կներկայացնենք: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև առողջապահությանը և գիտության-կրթության զարգացմանը: Պետք է վերջապես աշխատի գիտություն-կրթություն-տնտեսություն կապը: Մեծ հաշվով, վերոնշյալը միտված է լինելու նաև ամուր բանակ և անվտանգություն ունենալուն, այսինքն՝ տնտեսության զարգացումը պետք է ներդաշնակեցվի բանակի զարգացմանը, ստեղծվի, այսպես կոչված, «ռազմական տնտեսություն», որը հաջողությամբ կիրառվել է մի շարք երկրներում:

Ես իմ առաջ նպատակ եմ դրել ստեղծելու համապատասխան միջավայր, որպեսզի մեր ազգը համոզվի՝ հնարավո՛ր է մեր հայրենիքում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով։ Իսկ մեր անելիքն այն է, որ պետք է ստեղծենք հուսալիություն, կայունություն ու զարգացող պետություն։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԽոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանԿարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Հարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос АрменииՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն Մարուքյան«600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանՓարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն օգտակար կլիներ. Մակրոն Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԱդրբեջանական բենզինով բեռնված գնացքը հասել է «Այրում» կայարան (տեսանյութ)
Ամենադիտված