Նիկոլ Փաշինյանը կրկին Մոսկվա՞ է գնում
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ»-ի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Ըստ մեր տեղեկությունների, նա մեկնելու է փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի պատճառը, ինչ հանդիպումներ է ունենալու եւ ինչ հարցեր քննարկվելու, մեզ չհաջողվեց պարզել։