Թալիբներն ահաբեկչություն են իրականացրել Աֆղանստանում՝ Իսպանիայի դեսպանատան մոտ
ՄիջազգայինՔաբուլում՝ Իսպանիայի դեսպանատան մոտ գտնվող հյուրատան վրա, թալիբներն ահաբեկչություն են իրականացրել: Թալիբների հարձակումը հաջողվել է ճնշել:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն մեքենայի մեջ, որը գտնվում էր հյուրատան մոտ: Դրանից անմիջապես հետո գրոհայինները կրակ են բացել պահակների վրա:
Հարձակման ընթացքում զոհվել է իսպանացի մի սպա և աֆղանական ոստիկանության հինգ աշխատակից: Երեք զինյալ ոչնչացվել է:
Խաղաղ քաղաքացիների շրջանում վիրավորվել է մեկ իսպանացի ու ինը աֆղանցի: 47 մարդ տարհանվել է մոտակա շենքերից:
Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: