Մի կարևոր հարց կա, որում խնդրում եմ ուշադիր լինել. քաղաքագետ
Ուշադրության կենտրոնումԲանակի մասին… Սիրելի ընկերներ, ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, երբ տեսնում եք, որ մեր Բանակի վերակազմավորման խնդիրներով այսօր զբաղվում են այնպիսի ստահակներ, ինչպիսիք են դավաճան Նիկոլը, Արարատ Միրրզոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը և այք։ Ես հասկանում եմ ձեր բարկությունը, երբ պատերազմում խայտառակ պարտություն կրած զինվորականները բարձր ու պատասխանատու պաշտոնների են նշանակվում, երբ Արցախում ցանկանում են կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետները և այլն, և այլն։ Բայց մի կարևոր հարց կա, որում խնդրում եմ ուշադիր լինել։ Եկեք թացը չորի հետ չխառնենք։
Facebook-յան լրահոսն եմ նայում ու տեսնում, որ մարդիկ կոնկրետ խնդիրների ու այդ խնդիրների համար մեղավոր կոնկրետ անձանց փոխարեն սկսել են ողջ բանակը քննադատել։ Դա անթույլատրելի է, չի կարելի այդպես։ Մեր Բանակն արժանի չէ դրան։ Մեր Բանակում խնդիրներ շատ կան, բայց հակառակի օրինակները շատ ավելի շատ են։ Համահարթեցումներն անընդունելի են։ Հիշե՛ք մեր այն զինվորականների մասին, ովքեր անձնվիրաբար, ամենայն խոնարհությամբ ու նվիրվածությամբ ծառայում են Հայրենիքին։ Ամեն պահ ու ամեն վայրկյան են ծառայում՝ առանց աջ ու ձախ նայելու։
Ավելին՝ այստեղ