«Ռեալ»-ը հաղթեց Վարանի դուբլի շնորհիվ
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռեալ»-ն արտագնա խաղում մրցեց «Ուեսկա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերը հանդիպման հաշիվը չբացեցին: «Ուեսկա»-ի 48-րդ րոպեին խփած գնդակին «արքայական ակումբից» դուբլով պատասխանեց Ռաֆայել Վարան, ով աչքի ընկավ համապատասխանաբար 55-րդ և 84-րդ րոպեներին:
Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 43 միավորով երկրորդն է: Առաջտարը 50 միավորով Մադրիդի «Ատլետիկո»-ն է: Եռյակը 40 միավորով եզրափակում է «Բարսելոնա»-ն: