ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 47 փախստական։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Արցախւմ նախկին բնակության վայր է վերադարձել 52278 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Ավելին՝ այստեղ