Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար


Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ակնկալիքներ են ձևավորում, որոնք հետո հօդս են ցնդում

Փետրվարի 1-ին կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Մինչ այդ էլ տեսանք, որ Ադրբեջանն էր հայց ներկայացրել Հայաստանի դեմ: Այս թեմայով pressmedia.am կայքի զրուցակիցը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն է։

— Պարոն Մելիքյան, ի՞նչ կարող ենք ակնկալել Եվրոպական դատարանից այս երկու իրարամերժ հայտերի դեպքում:

— Առաջին անգամ չի, որ Եվրոպական դատարանը դառնում է Ադրբեջանի և Հայաստանի  իրավական փաստարկների թատերաբեմ, բայց առաջին անգամ է, որ դրանք դրսևորվում են միջպետական գանգատների ձևով։ Մինչ այդ անհատական գանգատների ձևով են եղել։ Անկեղծ ասած, այս պահին դժվար է ասել, թե ինչ կարելի է ակնկալել։ Ամեն դեպքում, շատ ավելի կարևոր բաներ մենք ունենք, որ որտեղ որ մենք լուրջ զիջումներ ենք անում, կարող եմ մի փոքր բան ասել, որի մասին հենց այսօր տեղեկացանք։ Հայաստանը հրաժարվել է այն երկար ժամանակ գործող կարգից, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող էին Հայաստանի միջոցով առանց խոչընդոտ մեկնել Արցախ։ Պարզվում է, որ Հայաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ և այլևս դա հնարավոր չէ, և Ադրբեջանը պետք է իր համաձայնությունը տա։ Մինչդեռ, մենք ունեինք միջազգային լրագրող, որ ՄԻԵԴ-ում գործ ուներ, որ Ադրբեջանը նրա նկատմամբ  քրեական հետախուզում է հարուցել։ Այսինքն, այնպես է ստացվում, որ կարծես թե Հայաստանը մի ձեռքով ինչ-որ դրական բաներ է անում, բայց, առհասարակ, այնքան վատ բաներ է անում ու այնքան սխալներ է թույլ տալիս, որ այդ դրականը չեզոքանում է։ Սա նման է ծակ կաթսայով ջուրը գետից հանելուն։ Այսինքն, մի կողմից մենք դրական բաներ ենք անում, բայց  դրա հետ մեկտեղ մենք լրջագույն սխալներ ենք թույլ տալիս, որը ես չգիտեմ հետագայում հնարավոր լինելու է վերադարձնել, թե  հնարավոր չի լինելու։ Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ Եվրոպական դատարանն է թիվ մեկ մարմինը, որտեղ որ պետք է մեր խնդիրները լուծեն, բայց, իհարկե,  ողջունելի է, որ Հայաստանը  անպատասխան չթողեց Ադրբեջանի միջպետական գանգատը  և ինքն էլ ներկայացրեց միջպետական  գանգատ։ 
 
— ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ առաջիկայում ՄԻԵԴ են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում, մեր սպասելիքները կապված են լինելու ապացույցների հիմնավոր լինելու հե՞տ:

— Գիտեք, ես նորից ասեմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսում են, թե առաջիկայում ինչ է արվելու և առաջիկայում ոչինչ էլ չի արվում։ Ակնկալիքներ են ձևավորում, որոնք հետո հօդս են ցնդում։ Որևէ մեկնաբանություն այս հարցի շուրջ չունեմ, միակ բանը, որ կարող եմ ասել դա այն է, որ ընդհանուր առմամբ ողջունելի է, որ Հայաստանը նույնպես ներկայացրեց միջպետական գանգատ Ադրբեջանի ներկայացնելուց հետո, այլ ոչ թե  համաձայնվեց Ադրբեջանի միջպետական գանգատին։ Գոնե հետագայում, հաջորդ իշխանության համար, դա  աշխատանքի հնարավորություններ է ստեղծում։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Կրկնեմ, որ մենք ամեն օր ունենում ենք կորուստներ, ամեն օր մենք թույլ ենք տալիս սխալներ և ամեն օր մենք ավելի մեծ խնդիրներ ենք ստեղծում և այդ խնդիրների լուծումը ամենևին էլ Եվրոպական դատարանում չէ։

— Ադրբեջանը ևս հայց է ներկայացրել Եվրոպական դատարան: Ադրբեջանն ի՞նչը պետք է հիմնավորի և ինչպե՞ս:

 — Առաջինը Ադրբեջանն է ներկայացրել միջպետական գանգատ։ Ադրբեջանի պահանջները հիմնավորելու համար ամենաօգտակար անձը Հայաստանի վարչապետի պաշտոնը դեռ զբաղեցնող անձն է, որը , փաստորեն, չփոխեց իր հայտարարություններով Ղարաբաղյան կոնֆլիկտի բուն էությունը  այլ վերածեց տարածքային վեճի, մինչդեռ երկար տարիներ մեր դիրքորոշումը շատ հստակ էր, միջազգային իրավունքին համահունչ էր, այն էր, որ մենք գործ ունենք ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Ադրբեջանը չէր սպառնում, չէր գանգատվում, բայց, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Ադրբեջանը, կարծում եմ, ունի հնարավորություն լավ փաստարկներ ներկայացնելու։

 

Արթուր Սիմոնյան

Pressmedia.am

Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա
Ամենադիտված