Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա


Ինչու Նիկոլ Փաշինյանը Սյունիք ուղարկեց Ավինյանին ու ինչու է խիստ կրճատել հանրության հետ իր շփումները. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական իրադրությունը էապես տարբերվում է այն իրավիճակից, որն առկա էր նախապատերազմյան շրջանում։ Եթե պատերազմից առաջ իշխանություններն ինչ-որ ձևով կարող էին հույսեր ունենալ, թե հանրության մեծամասնության կամ մի ստվար հատվածի վստահությունն են վայելում, ապա պատերազմից հետո իրենց նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվել է։ Արմատապես է փոխվել: Բոլորիս աչքի առաջ էր, թե ինչ մեծ ճիգեր էր գործադրում իշխանական քարոզչամեքենան հասարակությանը համոզելու, թե հաղթելու ենք, այլ տարբերակ չկա, բայց ի վերջո հանրությունը խաբված դուրս եկավ։ Եվ եթե նախկինում Փաշինյանը հասարակության առաջ հանդես էր գալիս «հերոսի» կերպարով, ապա նրա վարած ապաշնորհ քաղաքականությունը և խայտառակ կապիտուլյացիան նրան հանրության աչքում վերածել են հակահերոսի։

Իրենցից համընդհանուր հիասթափության իրողության մասին քաջ գիտակցում են նաև իշխանությունները, թեև հրապարակայնորեն չեն ցանկանում խոստովանել այդ, քանի որ դա կարող է դիտվել որպես թուլություն։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են կեղծել իրականությունը, թե իրենց նկատմամբ վերաբերմունքում որևէ էական փոփոխություն չի նկատվում։ Սրանով է պայմանավորված, որ Նիկոլը նախկինի պես անկաշկանդ չէ քաղաքացիների հետ շփումներում։ Անցած տարի նրա՝ Սյունիք կատարած այցը լիովին պարզ դարձրեց, թե իշխանությունների նկատմամբ ինչպիսի տրամադրություններ են տիրում մարդկանց շրջանում։ Սիսիանի եկեղեցու քահանան չսեղմեց Փաշինյանի ձեռքը և դուրս հրավիրեց եկեղեցուց, իսկ մեծ թվով սյունեցիներ փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Նիկոլին այցելել Գորիս, Կապան, Քաջարան ու Մեղրի։

Ճիշտ է՝ դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն, բայց խուսափում է Սյունիք մեկնելուց, քանի որ կանխատեսում է, թե ինչպիսի կոշտ վերաբերմունքի կարող է արժանանալ։ Պատահական չէ, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքի բնակիչների հետ հանդիպելու համար Փաշինյանը փոխվարչապետ Ավինյանին է ուղարկում, այլապես ինքը Սյունիք կմեկներ։ Բայց Սյունիքի համայնքապետները հրաժարվեցին հանդիպել վերջինիս հետ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները պարզապես «իզգոյ» են մեր երկրում։ Բայց այսպիսի տրամադրությունները միայն Սյունիքով չեն սահմանափակվում։ Դրանից ելնելով էլ Փաշինյանն ընդհանուր առմամբ խիստ կրճատել է հանրության հետ իր շփումները, իսկ եթե այնպես է ստացվում, որ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում, ապա դրանք, որպես կանոն, բեմականացվում են։

Վերջերս էլ Արարատի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո Նիկոլ Փաշինյանը շրջել էր Արտաշատ քաղաքում, և լրատվականների ուշադրությանն էր արժանացել այն հանգամանքը, որ Փաշինյանին հանդիպում, բարևում, նրա որպիսությունը հարցնում և գովեստի են արժանացնում միևնույն իշխանամերձ շրջանակների մարդիկ, որոնք իբր պատահաբար հայտնվում են տեսախցիկների առաջ։ «Գրդոն» սերիալների նման, երբ գումարը քիչ է, ստիպված նույն դերասանը մի քանի դեր է խաղում, կամ փողոցից մեկին դերի են «կարգում» մի 5000 դրամով: Կամ գուցե «դերասաններն» են քչություն անում, այսինքն՝ Նիկոլի հետ ձեռքսեղմում իրականացնել ցանկացողներն այնքան քիչ են, որ հազիվ են բեմադրությունը կյանքի կոչել: Եվ եթե հանրության հետ շփումներում իշխանությունները չներդնեն կեղծ մարդկանց, և իրական շփումներ տեղի ունենան, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ բարդ վիճակում կարող է հայտնվել Նիկոլը։

 

Մանրամասն՝ այստեղ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին
Ամենադիտված