6 շաբաթական երեխան մահացել է մկրտության հետևանքով
Ուշադրության կենտրոնումՌումինիայում Ուղղափառ եկեղեցին հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ մկրտության արարողությունից հետո սրտի կաթվածի հետևանքով 6 շաբաթական երեխա է մահացել, հայտնում է բրիտանական The Guardian օրաթերթը:
Վեց շաբաթական երեխան սրտի կանգ է ունեցել երկուշաբթի օրը և շտապ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց մահացել է: Դիահերձման արդյունքում թոքերում հեղուկ է հայտնաբերվել: Դատախազները քահանայի դեմ սպանության հարցով հետաքննություն են սկսել՝ հյուսիսարևելյան Սուչեավա քաղաքում:
Աղմկահարույց միջադեպից հետո մկրտւթյան ծիսակարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ առցանց ստորագրահավաք է սկսվել, որի տակ, մինչև հինգշաբթի երեկո, ստորագրել է ավելի քան 56 հազար մարդ:
«Այս գործելակերպի պատճառով նորածնի մահն ահռելի ողբերգություն է: Այս ռիսկը պետք է բացառել, մկրտության ուրախությունը հաղթանակի վերածելու համար», – ասված է վերոնշյալ միջնորդագրում:
Ավելին՝ այստեղ