Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչնչացրել է հայկական ֆաշիզմը։ Այս մասին Ալիևը

հայտարարել է Ադրբեջան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ալիևը նշել է, որ որոշ հայամետ և հակաադրբեջանական շրջանակներ, ովքեր փորձում են ստվերել ադրբեջանցի ժողովրդի արդար հայցը, պետք իմանան, որ Հայաստանը օկուպացնելով Ադրբեջանի տարածքները
ոչնչացրել է բոլոր ենթակառուցվածքները։ Ալիևը նշել է, որ այցելել է բոլոր ազատագրված շրջաններ և Շուշի քաղաք։ «Աղդամ քաղաքը ամբողջովին ոչնչացվել է, նույնիսկ մի անվտանգ շինություն չկա։ Հայերի կողմից կեղտոտված, մի մասն էլ ավերված մզկիթ կա։ Ֆիզուլիում նույնիսկ մի շենք չի մնացել, միայն մի զինվորական

կառույցի երեք կամ չորս հարկանի մի շենք կա։ Ջաբրայիլ քաղաքի մուտքի մոտ մի զորանոց կա, բայց քաղաքը չկա։ Կուբաթլու և Զանգելան քաղաքներում էլ միայն մի քանի տուն է մնացել՝ ավերակ վիճակում։ Բացի այդ այս տները օգտագործվել են որպես ռազմաբազա։ Իսկ մեր ճանապարհի գյուղերում որևէ անվտանգ շինություն չկա, բոլորը քանդվել ու ոչնչացվել են»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է այս ամենը ողջ աշխարհին
ցույց տալ։ Ալիևը ընգծելով, որ այս ամենին աշխարհը պիտի ուշադրություն դարձնի, տարբեր լրագրողների և դիվանագետների հրավիրել է այդ շրջաններ։ Ադրբեջանի ղեկավարը այս առնչությամբ հավելել է, որ Ադրբեջանը ոչ միայն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, այլ
Ավելին՝ այստեղ