Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ

Իշխանության հեթական հակադիվանագիտական քայլը

Անցնող շաբաթ լրատվականներում և սոցցնացերում առաջնային քննարվող թեման կապված էր Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու հետ։ Այս լուրը դիվանագիտական, քաղաքական, նաև իշխանական շրջանակներում միանշանակորեն չի ընդունվել։ Lուրը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից ևս․ վերջինս մասնավորապես տալիս է պարզագույն հարցեր, որոնց այս՝ հանրային հաշվետվողականության և թափանցիկության «ջատագով» իշխանությունները մինչև օրս չեն արձագանքել։ Իսկ նրանց արձագանքը չափազանց կարևոր, գոնե հասկանալու համար, թե մինչև ուր է թռել Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հանճարը՝ կադրային քաղաքականության «գծով»։

Միանշանակ դեսպանի բարձր պաշտոնում անփորձ մեկին նշանակելու գլխավոր հիմնավորումն այն է, թե Մակունցը լավ անգլերեն գիտի։ Այս հիմնավորումը հնչում է նաև իշխանության զանազան ներկայացուցիչների կողմից։ Եվ հաշվի չի առնվում մի պարզ հանգամանք․Մակունցը դեսպան է նշանակվում մի երկրում, որտեղ միլիոնավոր հայազգի «մակունցներ» կան՝ անգլերենի գերազանց իմացությամբ, հետևաբար այդ երբվանի՞ց են բուն պրոֆեսիոնալ որակները ստորադասվում այնպիսի տեխնիկական հարցի, ինչպիսին լեզու իմանալն է։ Որևէ դեսպանի՝ հյուրընկալող երկրի պաշտոնական լեզվին տիրապետելը միայն տեխնիկական առավելություն է, ոչ ավելին։ Լեզվի իմացության պարագան եթե պիտի իսկապես էական հիմնավորում համարել, ապա պիտի ընդունենք նաև, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն անգլերեն այնքան էլ լավ չգիտեր․ համաձայնեք, որ սա արդեն լուրջ չէ։

Մակունցն ինքը` չբացառելով մասնագիտական փորձառության նշանակությունը դիվանագիտական աշխատանքում, իր հավանական նշանակումը հիմնավորել էր նաև նրանով, թե միշտ չէ, որ դեսպանի նշանակումը զուտ պրոֆեսիոնալ հիմքով է տեղի ունենում․ կարող է լինել նաև քաղաքական նշանակում։ Հատկանշական է փաստել, թե ի՞նչ ասել է՝ քաղաքական նշանակում։ Արդյո՞ք դա այն չէ, երբ դիվանագիտական բարձր պաշտոն է վստահվում մեկին՝ զուտ նրա քաղաքական կողմնորոշումները կամ որևէ քաղաքական թիմի անդամ լինելը հաշվի առնելով։ Ուրեմն պիտի ենթադրել, որ Մակունցը քաղաքական ինչ-ինչ հայացքների կրող է, որոնք ամբողջության մեջ համարժեք են իշխող ուժի քաղաքական հայացքներին և շեշտադրումներին, իսկ այստեղից էլ պիտի ենթադրվի, որ Նիկոլի դիլետանտների հավաքականությունը․․․ քաղաքական ուժ է։

Բայց չէ՞ որ ցանկացած քաղաքական ուժ կայանում է նախ գաղափարական հենքի վրա։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է գաղափարական, այդու՝ նաև քաղաքական լինել գաղափարական ցանկացած -իզմ մերժող, ընդհանրապես գաղափարազուրկ իշխանությունը, որպիսին է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Քաղաքական չի կարող ընկալվել թեկուզ այն պատճառով, որ տիկինն ակներևաբար շատ բան էլ չի հասկանում քաղաքականությունից, ընդհանրապես, տարածաշրջանային քաղաքականությունից՝ մասնավորապես։ Հիշենք նրա խորագետ դատողությունն առ այն, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում Թուրքիան ձեռնպահ կմնա հօգուտ մեր հակառակորդի որևէ էական միջամտությունից։ Եթե այս ճակատագրական համոզմունքը գալիս էր տիկնոջ թիմի քաղաքական պատկերացումներից, ուրեմն պիտի պաշտոնապես հաստատված համարել, որ ՀՀ իշխանական վերնախավում պատերազմից նույնիսկ օրեր առաջ հեռավոր պատկերացում իսկ չկար մոտեցող արհավիրքի ո՛չ ընդգրկումների, ո՛չ ուժգնության մասին։

Եվ իշխանությունը դա բարբառել էր իր քաղաքական կարևորագույն ֆիգուրներից մեկի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի շուրթերով։ Ահա քաղաքական ու դիվանագիտական այս «մակարդակն» է գնում ԱՄՆ՝ հանուն մեր երկրի դիվանագիտություն անելու։ Իսկ դա վտանգավոր մակարդակ է, թեկուզ ազգային անվտանգության առումով։

 

Կարեն Երիցյան

Pressmedia.am

Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված