2 եղբայրներն ու նրանց 2 հորեղբոր տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումԵրեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում «Հրազդան» բժշակական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ 34-ամյա Արտակ Մանուկյանը, 30-ամյա Յուրա Մանուկյանը, 27-ամյա Դավիթ Մանուկյանը և 30-ամյա Մհեր Մանուկյանը։ Վերջիններս հրաժավել են հիվանդանոցում հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել։
Որոշ ժամանակ անց Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, և Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։45-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս անհայտ անձի միջև, ով էլ դանակահարել է Դ․, Յ․, Ա․, Մ․ Մանուկյաններին։
Ավելին՝ այստեղ