Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի Լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստի ՈՒԵՖԱ-ի կազմած թեկնածուների թվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լավագույնի կոչմանը, բացի Մխիթարյանից, հավակնում են նաև Գյոքհան Գյոնուլը՝ «Ֆ եներբախչե», Էրիկ Լամելան՝ «Տոտենհեմ», Բրայան Ռուիսը՝ «Սպորտինգ», Դրիս Մերտենսը՝ «Նապոլի», Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը՝ «Շալկե», Պիոտր Տրոխովսկին՝ «Աուգսբուրգ» և Նաթանիել Քլայնը՝ «Լիվերպուլ»:
Հայաստանի հավաքականի ավագը դեկտեմբերի 10-ին մասնակցել է հունական «ՊԱՕԿ»-ի հետ հանդիպման երկրորդ կեսին: Դորտմունցիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեցին հույներին, սակայն դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ: