Երգչուհի Սիրուշոն գրառում է արել
Ուշադրության կենտրոնումԵրգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել...
Բայց հիմա դրա ժամանակը չէ: Միակ բանը, որ հիմա ուզում եմ ասել այս է.
Արցախ...
Շնորհակալ եմ քեզ, Արցախ, որ քեզնով հպարտացել եմ, որ անկախ քո տեսած դժվարություններից, դարեր շարունակ չարչարված հողիդ վրա պահել ես հայկական մշակույթն ու ոգին։ Շնորհակալ եմ, որ քո պատերազմած գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դավաճանվել, խոցվել, վիրավորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել... Մենք քեզ բաց թողեցինք։
Ավելին՝ այստեղ