Քաբուլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել
ՀասարակությունԱֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում դեկտեմբերի 11-ին հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները:
Քաբուլի առավել բարեկեցիկ թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ: Զոհերի վերաբերյալ տեղեկատվություն դեռ չի ստացվել: