Սպասվում է ձյունամրրկի պոռթկում. ԱԻՆ-ի զգուշացումը
Ուշադրության կենտրոնումՍյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության, քանի որ այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք հետ վերադառնալ և սպասել լրացուցիչ տեղեկությունների նշված ճանապարհահատվածի անցանելիության վերաբերյալ։
Ավելին՝ այստեղ