Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում լարված իրավիճակ է
ՄիջազգայինԱյսօր Մոսկվայում եւ ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Հունվարի 23-ի ակցիաներից հետո կազմակերպիչները հայտարարել էին մեկ շաբաթ հետո նոր ակցիաների մասին։ Իշխանությունները բավական կոշտ են արձագանքել, մասնավորապես Մոսկվայում, ինչպես հայտնել ենք ավելի վաղ, երեկվանից փակվել են քաղաքի կենտրոնն ու այդ շրջագծով մետրոյի 7 կայարանները։
Հայտնի է դարձել, որ Մոսկվայում 7 փակ կայարանններին գումարվել են եւս 2-ը, իսկ ուրիշ 5 կայարաններում մարդկանց ձերբակալում են հենց ստորգետնյա սրահներում՝ վագոնից դուրս գալիս։
Արգելափակվում են գրեթե բոլոր կայքերը, որոնք լուսաբանում են ակցիաները «մասնակիցների թվի ուռճացման» մեղադրանքով։ Մասնակիցների պաշտոնական թիվը «մի քանի տասնյակ է» եւ այն չպիտի գերազանցվի։ ՌԴ Պետդումայում առջարկել են բողոքի ցույցերի մասնակիցների թվի գերազանցումը հավասարեցնել «հայրենիքի դավաճանության» եւ մեղավորներին ենթարկել մինչեւ 15 տարի ազատազրկում նախատեսող քրեական հետապնդման։
Ավելին՝ այստեղ