Ալիևն ու Էրդողանը կրկին խոսել են Արցախի մասին
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ՝ քննարկելով Արցախի տարածքում ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական իշխանություններին:
Ալիևն Էրդողանին շնորհավորել է կենտրոնի բացման կապակցությամբ: Կողմերը վստահություն են հայտնել, որ կենտրոնը կօգնի ամուր խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում:
Ալիևն ու Էրդողանը քննարկել են այլ հարցեր ևս, որոնք վերաբերում են այդ թվում եռակողմ հայտարարության իրագործման ընթացքին:
Ավելի վաղ գրել էինք, որ Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը։
Նշվում է, որ բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ավելին՝ այստեղ