Պուտինի տարօրինակ հայտարարությունը
Ուշադրության կենտրոնում«Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ: «Աշխարհը չի կարող ընթանալ այնպիսի տնտեսության կառուցման ճանապարհով, որն աշխատում է մեկ միլիոն մարդու կամ նույնիսկ ոսկե միլիարդի համար: Դա պարզապես դեստրուկտիվ դիրքորոշում է: Այդպիսի մոդելն ըստ սահմանման անկայուն է», ասել է նա:
Օրերս հրապարակվեց Պուտինի պալատը ֆիլմը, դրա կառուցման ֆինանսավորման սխեմաները եւ ծավալները: Դրանում ընդգրկված են դեռեւս Սանկտ Պետերբուրգից Պուտինի ընկերներին պատկանող ընկերությունները, որոնք ներկայում դոլարային միլիարդատերեր են: Միլիարդատերեր են նաեւ Պուտինի չինովնիկներն ընդհուպ երկրորդ էշելոնի մակարդակով: Իր՝ Պուտինի կարողությունը գնահատվում է 240 միլիարդ դոլար: Պուտինի իշխանության տարիներին երկրից դուրս է բերվել, ինսայդերական տեղեկություններով, 2-3 տրիլիոն դոլար:
Ավելին՝ այստեղ