Մի քանի բացահայտում գրեթե Հայաստանի սահմանին սպասվող թուրք-ադրբեջանական աննախադեպ զորավարժությունների մասին
Ուշադրության կենտրոնումՓորձագետ Կարեն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել թուրք-ադրբեջանական զորավարժություններից։ Նա գրում է․
Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանած զորամիվորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ։
Երկրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում միայն հետևակի, կամ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, այլ ընդգրկված է նաև հարձակվողական բնույթի զինտեխնիկա։ Սա բացառիկ է ձմեռային զորավարժությունների համար, քանի որ նախկինում եթե եղել է տեխնիկա, ապա միայն ռազմական ուղղաթիռ, որը տեղափոխել է հատուկ ջոկատայիններին A կետից B կետ։
Երրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում Սարիղամիշի տարածքում, կամ ռազմավանում, այլ առաջին անգամ անցկացվում է Կարսից դեպի հարավ-արևելեք ավելի մոտ Արաքսին և Կարս-Իգդիր ավտոճանապարհին։
Եվ վերջապես, չորորդ, բայց ոչ վերջին, այս զորավարժությունն անցկացվում է մի ժամանակաշրջանում, երբ քննարկվում է ճանապարհային ենթակառուցվածքների բացման հարցը, երկաթգծերի բացման և կառուցման հարցը, մեծ հաշվով հաշտեցման հարցը, այսինքն բավականին փխրուն և զգայական ժամանակաշրջանում․․․
Ավելին՝ այստեղ