Բադասյանը հայտարարեց, որ պատրաստ է զենքով վերացնել Նիկոլ Փաշինյանին. Աղմկահարույց հայտարարություն
Ուշադրության կենտրոնումՄենք պետք է մեր մեջքն ուղղեք: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Վահան Բադասյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, ով պարտության սիմվոլ է. «Իսկ մեր բանակն անպարտելի է, պարտված չէ»:
Արդյո՞ք դա բավարար է, Բադասյանն ասաց, որ հրամանատարի հեռացումից պետք է սկսել, դա պետք է անել ազգովի. «Դա հեռու չէ, դա մենք պարտավոր ենք, պետք է անենք: Նա կործանեց բանակը»:
Բադասյանը հայտարարեց, որ Փաշինյանի հեռացումից պետք է սկսել, բոլոր պատասխանատուները պետք է հեռացվեն. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև՝ թշնամու»:
Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է հեռացնել, Բադասյանը պատասխանեց՝ տարբեր, ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել. «Դա նշանակում է, որ մենք պետք է թշնամուն վերացնենք»:
Ավելին՝ այստեղ