ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն


Պատերազմը չի էլ դադարել, պարզապես ձևերն են փոխվում

Հասարակություն

Լragir.am-ը գրում է .

Մեր զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը

Պարոն Պողոսյան, սահմանին լարվածություն աճել է, Ադրբեջանն առաջին անգամ սահմանին տանկ է կիրառել։ ԱՄՆ պետքարտուղարությունն է հանդես եկել հայտարարությամբ։ Կարո՞ղ է այս ամենը լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ, թե՞ արվող հայտարարությունները զսպաշապիկ կլինեն։

Պատերազմը չի էլ դադարել, պարզապես զինադադարի խախտումների ձևերն են փոխվում։ Արդեն սեպտեմբերին օգտագործել են հրանոթներ, հիմա անցել են տանկերի ու խոշոր տրամաչափի ականանետերի։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ տրամաբանության մեջ է այն խնդիրը, որ Ադրբեջանը սրացումների շրջանակում ամեն անգամ սկսում է ավելի նոր զինատեսակներ օգտագործել, որովհետև հասկանում է, որ նախկինը որևէ արդյունք չի տալիս։ Ադրբեջանը հնարավորություն չունի բանակցային գործընթացում իր «շահերն» առաջ մղելու, այդ սեղանի շուրջ բանակցությունները տեղափոխվում են սահման, իսկ այնտեղ «բանակցում են» զինվորականները։ Ուրախ եմ, որ մեր զինվորականները, Հայաստանի ու ԼՂՀ բանակը բացատրել են, որ իրենք փայլուն բանակցողներ են սահմանի վրա։ Իսկ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ամեն անգամ այն կոչերը, որ լսվում են Հայաստանից, որ դուք պետք է ձեր հայտարարությունների ոճը փոխեք և սկսեք ավելի հասցեական հայտարարություններ անել, դրանք լոկ խոսքեր չեն։ Դրանք տեսլական են, որ հայկական կողմն ունի, որ այդ ուղղությամբ աշխատելով հնարավորություն կա նվազեցնել լարվածությունը։ Որքան դա չեն անում, լարվածությունն այնքան ավելի է ավելանում։

Հիմա այդ ադրբեջանական վարքագծի հիմքերի մասին. Ադրբեջանում տնտեսության վիճակը վատանում է, հաշվի առնելով նավթի գների նվազումը, ներքին իրավիճակը վատանում է ժողովրդավարության նվազման կամ իսպառ բացակայության պատճառով։ Եթե նախկինում տեսնում էինք դեպքեր, որ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին կամ լրագրողներին էին հետապնդում ու ճնշում, հիմա ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեսանք, որ ներքին խնդիրներ են առաջանում նաև կրոնական հողի վրա։ Դրա հետ միասին, Թուրքիայի բացասական դերակատարումը տարածաշրջանում, երբ այդ երկրի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ունեցան զրո հարևաններ առանց խնդիրների, ամեն ինչ լարվեց ու հասավ պատերազմական գործողությունների։ Դրան գումարվեց ռուս-թուրքական հարաբերությունների լարումը, և ես չեմ զարմանում, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանի ձեռքով տարածաշրջանում իրավիճակ ձևավորել, որի արդյունքում կփորձի իրեն հեռու պահել տարբեր հարվածներից՝ իրավիճակը շիկացնելով մեզ մոտ։ Եվ քանի որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան է խոսել ատելության մասին, այնքան է հայտարարել, որ ամեն ինչ անելու է խնդիրը  ռազմական ճանապարհով լուծելու համար, փորձում է քայլեր ձեռնարկել իրավիճակը սրելու ուղղությամբ։

Այսինքն՝ մենք հիմա լայնածավալ պատերազմի շեմի՞ն ենք։

Վստահ եմ, հայկական բանակը նորից պատժիչ գործողություններ կկատարի ու նորից դաս կտա թշնամուն, բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանանք, որ թշնամին, այնուամենայնիվ, կարող է 1-2 շաբաթ լռել, բայց հետո նորից ինչ-որ քայլով փորձելու է խնդիրներ ստեղծել։ Ժամանակն է որ եթե միջազգային հանրության կողմից լինեն հասցեական խիստ հայտարարություններ Ադրբեջանի հանդեպ: Իրավիճակը լարվում է նաև այն պատճառով, որ կան սպասումներ, որ տեղի կունենան բանակցություններ, և Ադրբեջանը փորձում է պատրաստել իրեն, որ բանակցային սենյակ մտնի ուժեղ դիրքերից, ասելով՝ տեսեք, թե մենք ինչեր կարող ենք անել, վախեցնի իր զենքի օգտագործման հնարավորությամբ։ Այստեղ մեր բանակը ունի պարտականություն՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը երբևէ բանակցությունների սենյակ մտնի ուժեղի դիրքերից։ Հակառակը, միշտ հայկական կողմը պետք է բանակցային սենյակ մտնի ուժեղի դիրքերից՝ ելնելով նրանից, որ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը որդեգրել է, որ ռազմական միջոցներով է փորձում հարցը լուծել, այդ ճանապարհով խնդիրը երբեք չի լուծվելու։

Մի քանի խնդիրներ նաև կարող են ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա՝ հաշվի առնելով իրենց սպասումները, տարբեր միջազգային ձևաչափերում իրենց ընկալումներով ունեցած «հաղթանակները»։ Խոսքը ԵԽԽՎ-ի մասին է, երբ այդ կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը եվրոպական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե մենք հաղթանակ տարանք, մինչդեռ ԵԽԽՎ-ն կարծեք թե ստեղծված է ավելի շատ երկխոսության դաշտ ձևավորելու, ոչ թե պատերազմի դաշտ լինելու համար։ Եթե երկխոսության դաշտում մի կողմն իրեն համարում է հաղթանակ տարած, և դա այն պատճառով է, որ կարողացել է օգտագործել իր լոբբիստական հնարավորությունները և այդ կազմակերպության կանոնակարգում եղած ոչ արժեքների վրա հիմնված մեխանիզմները, ապա ես ցավում եմ այդ կողմի համար։ Այստեղ է նաև խնդիրը, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ միջազգային կառույցները «պատերազմական գործողությունների» թատերաբեմ չեն, այլ երկխոսության հասնելու հարթակներ։ Հույս ունեմ՝ ԱՄՆ արձագանքից հետո Մինսկի խմբի համանախագահները այդ խնդիրը կբարձրացնեն, միգուցե համանախագահ երկրներն առանձին հայտարարություն կտարածեն:

Միջազգային կառույցներն իրենք պետք է թույլ չտան միակողմանի զեկույցների հնարավորություններ։ Բացի այդ, նրանք պետք է հայտարարություններ անեն հանդարտության, լարվածության նվազման վերաբերյալ, փնտրեն հնարավորություն կապերի և երկխոսության դաշտի ձևավորման համար։ Այլապես, եթե չես բանակցում սեղանի շուրջ, բանակցությունները տեղափոխվում են առաջին գիծ։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան, մեր պատերազմը չի ավարտվել։

Ռուս-թուրքական լարվածությունը չի թուլանում։ Հնարավո՞ր է արդյոք ռուս-թուրքական պատերազմ։ Ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար։

Մեծ իմաստով պատերազմ չեմ պատկերացնում, որ տեղի կունենա։ Առաջին՝ ՆԱՏՕ-ի գործընկերները թույլ չեն տա Թուրքիային խորացնել սադրանքների աստիճանն այդ մակարդակի։ Կլինի քաղաքական, տնտեսական առճակատում, վստահ եմ, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, իր ասիմետրիկ հարվածները կհասցնի, Էրդողանը այլևս Ռուսաստանի նախագահի համար գտնվում է մի այլ ցանկում, որտեղ կա նաև Միխայիլ Սաակաշվիլին, այսինքն՝ անձնական թշնամու։ Բնականաբար, Թուրքիան փորձելու է պաշտպանել իր շահերը և փորձելու է ինչ-որ չափով նաև առճակատման գնալ հայտարարություններով, բայց այլ ճնշումների է արժանանալու իր գործընկերների կողմից։ Եվ ուշ թե շուտ կգտնվի այն սեղանը, որի շուրջ Թուրքիան և Ռուսաստանը կկարողանան իրենց հարաբերություններն ինչ-որ չափով բարելավել։ Մեր  խնդիրն այն պետք է լինի, որ այս ամենի մեջ զգոն լինենք և այս առճակատման մեջ չօգտագործվենք Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, մյուս կողմից էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած դեպքերի զարգացման դեպքում մեր շահերը պաշտպանել՝ առանց որևէ մեկի վրա հույս դնելու։ Այստեղ պետք է տարբեր սցենարներ քննարկել՝ սկսած ռազմական առճակատման հնարավորությունից, վերջացրած քաղաքական տարբեր լուծումների սցենարներով։ Մենք այս պարագայում ունենք ռազմական գործընկերություն Ռուսաստանի հետ, ունենք թշնամական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Եվ պետք է հասկանանք, որ այստեղ խնդիրն այն չէ, թե ում կողմ բռնենք կամ չբռնենք, մենք պետք է մեր շահերով առաջ գնանք և չօգտագործվենք։

Արդյոք պատրաստ ենք  այդ սցենարները քննարկելո՞ւ։

Մենք ավելի շատ իրականացնում ենք օգտագործվելուց խուսափելու քաղաքականությունը։ Պետք է լինեն քննարկումներ, որոնք կներգրավեն բոլոր կողմերին բոլոր հնարավոր սցենարների մշակման համար, որն այսօր չի կատարվում։ 

ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Ամենադիտված