Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ


«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյո՞ք իշխանություններին կհաջողվի չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան ելնելով ներկա իրավիճակից՝ Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը, ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը պետական բյուջեի վրա:

-2021թ.-ի տնտեսական կանխատեսումները բացասական են, իսկ այդպիսի կանխատեսումների պատճառները՝ շատ։ Անշուշտ տնտեսական անկման հետևանքները անմիջապես իրենց ազդեցությունն են թողնելու պետական բյուջեի եկամուտների վրա։ Եկեք հաշվի առնենք, որ պետական բյուջեի հիմնական եկամուտները՝ մոտ 95 %-ը, կազմում են հարկերից հավաքագրվող գումարները, որի մեջ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 40 %, շահութահարկի գծով՝ մոտ 7 %, եկամտային հարկի մասով՝ մոտ 28 %, ակցիզային հարկի մասով՝ մոտ 11 %, և այլն։ Ինչպես նկատեցինք, պետական բյուջեի եկամուտները մուտքագրվում են մի քանի խողովակներով, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն։ ԱԱՀ – ն գոյանում է ՀՀ տարածքում ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից։

Հաշվի առնելով, որ մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն կրճատվել են, որոնք գոյանում էին հիմնականում աշխատավարձից, տուրիզմի ոլորտում ներգրավվածությունից, տրանսվերտներից, ապա միանշանակորեն կարող ենք փաստել, որ բնակչության տնօրինվող եկամուտների կրճատումը հանգեցնելու է սպառման ծավալների էական կրճատման, ինչը նշանակում է պետական բյուջե մուտքագրվող ԱԱՀ-ի խողովակի հոսքը էական կրճատվելու է: Երկրորդ կարևորագույն խնդիրը շահութահարկի հավաքագրումն է, որը գոյանում է բիզնեսում առաջացած շահույթներից: Ներկա պայմաններում քաջ գիտակցում ենք, որ 2020-ի ընթացքում բիզնեսի գերակշիռ մասը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի գործել և շահույթ չի ստացել, քանի որ անցյալ տարին անցավ տոտալ լոքդաունի, պատերազմական իրավիճակի և հասարակության տրամադրությունների անկման պայմաններում:

Այս ամենից բացի, նվազել են նաև արտահանումները: Արդյունքում՝ շահութահարկ ևս գրեթե չի գոյացել: Բացի այդ, շահութահարկը մուտք է արվում պետական բյուջե մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը: Այսինքն 2021թ.-ին մուտք կլինի 2020-ի ժամանակ գեներացված շահութահարկը, որը փաստորեն չնչին գումար է կազմելու: Հաջորդը եկամտային հարկն է, որը գոյանում է աշխատավարձից, վարձակալական վճարներից և այլն, բայց պետք է հաշվի առնել, որ սովորաբար բիզնեսի գործունեության անկման ժամանակահատվածում, որպես կանոն՝ կատարվում են աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալական վճարների կրճատումներ: Մնացած ծախսերը՝ հումքի ձեռբերում, հոսանքի, գազի վարձավճարներ, բիզնեսի ծախսերի տեսակարար կշռում մնում է նույնը:

Հետևաբար աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն իրենց հերթին ազդելու են պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի վրա։ Եթե նկատեցինք, պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում 2021թ.-ին, ինչը նշանակում է 2021թ.-ի բյուջեի եկամուտների թերակատարում: Սրան զուգահեռ, 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք, սակայն, այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել:

-Այս դեպքերում ինչպե՞ս պետք է մեղմվի բյուջեի դեֆիցիտը:

- Սովորաբար նման դեպքերում կա՛մ պարտքի ներգրավում է իրականացվում, կա՛մ ծախսերի կրճատում։ Համադրելով ներկա իրողությունները՝ կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:

- Ի դեպ, համավարակով պայմանավորված՝ շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին օնլայն հարթակ: Արդյո՞ք սա ևս իր ազդեցությունն է ունեցել բյուջեի մուտքերի նվազման վրա:

- Սա համընդհանուր խնդիր է, քանի որ ողջ աշխարհն է այդ ուղղությամբ շարժվում, որը կրկին աշխատուժի կրճատման և հարկերի նվազման է հանգեցնում: Ու թեև բիզնեսի համար նման ավտոմատացումը շահավետ է, սակայն ավտոմատացումից բխող աշխատատեղերի կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության զբաղվածության վրա: Ինչ վերաբերում է այդ հարթակից բյուջեի մուտքերին, ապա այստեղ կա լուրջ վարչարարության խնդիր դրանց բացահայտումների հետ կապված: Այս առումով իրացման ծավալների թերհայտարարագրելու ռիսկը բավական մեծ է, քանի որ, իմ գնահատմամբ, ՀՀ ՊԵԿ-ը այնքան ռեսուրս չունի, որով կարողանա ամբողջական և արդյունավետ վերահսկողություն իրականացնել օնլայն բիզնեսի վրա: Այստեղ ևս լուրջ խնդիր ունենք, որը միանշանակ ազդելու է բյուջեի մուտքերի վրա:

-Այս պարագայում ի՞նչ դեղատոմս կարող եք առաջարկել 2021-ի տնտեսական բացասական սպասումները չասենք չեզոքացնելու, այլ՝ մեղմելու համար:

-Ես կարծում եմ, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իրականացնի խթանող տնտեսական քաղաքականություն: Այստեղ երկու ուղղություն կա՝ հարկավոր է որոշ տեղերում հարկերը կրճատել, մյուս կողմից՝ պետական ծախսի ավելացում իրականացնել: Քանի որ բյուջեն խնդիր ունի, ուստի, հաշվի առնելով ներկա իրողությունները, պետք է դիտարկել պետության կողմից բիզնեսի խթանման քաղաքականությունը, որպեսզի թե՛ բիզնեսները չտուժեն, թե՛ բյուջեն: Անխուսափելի է պետական պարտքի ներգրավումը, իսկ ներգրավված պարտքը պետք է ուղղել ոչ թե պարտադիր վճարների սպասարկմանը, այլ կապիտալ ծախսերի իրականացմանը:

Ի դեպ, 2021 թվականի բյուջեն կազմվել է հարկաբյուջետային կանոնների լուրջ խախտումներով՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում է կապիտալ ծախսերը, ինչը նույնն է, թե ընտանիքում ամեն օր պարտք ներգրավենք և այդ գումարով ապրենք: Հարկավոր է անպայման բյուջեում փոփոխություն անել, կապիտալ ծախսերն ավելացնել և արտահանմանը միտված ճյուղերին ուղիղ աջակցություն ցուցաբերել: Սրանք այն կարևորագույն և հրատապ քայլերն են, որոնք չիրականացնելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ամենադիտված