Բելառուսում բանակի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում է սկսվել
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հունվարի 25-ին, Բելառուսում, բանակի մարտական և զորահավաքային պատրաստվածության հանկարծակի ստուգումներ են սկսվել: Այս մասին հաղորդվում է Բելառուսի ՊՆ կայքում:
«Զորքերի գործողությունները տեղի կունենան գործնականում զինված ուժերի բոլոր ուսումնական տեղամասերում և տեղանքի որոշակի տարածքներում:
Հաշվի առնելով կատարված առաջադրանքների առանձնահատկությունները՝ զորքերը ստիպված կլինեն գործել տարբեր պայմաններում՝ հաղթահարել ջրային խոչընդոտները, մարտական պատրաստության առաքելություններ մշակել՝ ինչպես անտառներում, այնպես էլ բնակավայրերում»,-պարզաբանել են ռազմական գերատեսչությունից:
Ավելին՝ այստեղ