Սիրիայում պայթել է մահապարտ ահաբեկիչներով երեք մեքենա
ՄիջազգայինՍիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Տոլ-Տամր քաղաքում երեք պայթյուն է որոտացել: LifeNews-ի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են երեք ավտոմեքենա, որոնց մեջ ռումբեր են եղել: Ավտոմեքենաներից մեկը պայթել է դաշտային հիվանդանոցի մոտ, երկրորդը՝ մեծածախ շուկայում, երրորդ ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:
Խաղաղ քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ: Նրանց թիվը ճշգրտվում է: Քաղաքը մնացել է առանց լույսի և հաղորդակցության՝ մի շարք պայթյուններից հետո:
Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել են ԴԱԻՇ-ի զինյալները: Հարկ է նշել, որ քաղաքում ապրում են քրիստոնյաներ: