ՊՆ-ն րոպեներ առաջ կարևոր հայտարարություն արեց. ինչ է լինելու
Ուշադրության կենտրոնումՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն' ք. Երևան, Բաբայան 6: Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը' երեքշաբթի և ուրբաթ օրերին: Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին' այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով' Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին' նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)' հետադարձ կապի համար:
Ավելին՝ այստեղ