Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Նոր ընդդիմության պահանջ

Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀԱԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյան-Ժիրայր Սէֆիլյան զույգի կողմից ղեկավարվող «Նոր Հայաստան» շարժումը համատեղ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում, ինչպես նաև համատեղ երթով շարժվեցին ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:

Իհարկե, համատեղ ակցիան բնավ էլ մարդաշատ չդարձրեց դրա մասնակիցների քանակը կամ չստիպեց, որպեսզի ԿԸՀ-ն ընկրկի ու վերանայի հանրաքվեի արդյունքները: Հակառակը՝ համատեղ ակցիան հօդս ցնդեցրեց այն մարդկանց չհիմնավորված լավատեսությունը, որ եթե «Ոչ»-ի ճակատն ամբողջանա, այդ կարգախոսի տակ հանդես եկող ուժերը համատեղ գործեն, ապա արդյունքներն երկար սպասել չեն տա:

Երեկվա հանրահավաքը, նախորդների նման, սակավամարդ էր ու շարունակականության ռեսուրսից զուրկ: Ու սա բնական է, որովհետև քաղաքական ուժերի մեխանիկական միավորումը չի կարող առաջացնել հասարակական կոնսոլիդացիա: Եթե ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստանն», առանձին վերցրած, չունեն հասարակական աջակցության ռեսուրս, մարդկանց չի էլ հետաքրքրելու նրանց գործունեության ձևաչափը, միասին կամ անջատ գործելու հանգամանքները:

Կհամարձակվեմ նույնիսկ պնդել, որ արհեստական է նույն հարթակում ՀԱԿ-ի ու «Նոր Հայաստանի» հայտնվելը, որովհետև միանգամայն տարբեր են քաղաքական այս ուժերի մոտիվները, գործունեության բովանդակությունը, ձևերը, նպատակները:

«Նոր Հայաստանը» քարոզչության ընթացքում հանդես էր գալիս բոյկոտի կարգախոսներով, հեղափոխական կոչերով ու արդեն հանրաքվեի ժամանակ արձանագրված պատկառելի «Ոչ»-ը հուշում է, որ հենց հասարակությունն է բոյկոտել այս ուժին՝ նրա անիրատես ու պոպուլիստական կարգախոսներով: «Նոր Հայաստանն» ունի գեղեցիկ կարգախոսներ, սակայն չի ունեցել և չունի քաղաքական ծրագիր, էլ չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին: Ժիրայր Սէֆիլյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, մեծ իմաստով, կառուցված են բլեֆի վրա, ու հենց հանրաքվեի արդյունքները, դրանցով երկրում ստեղծված նոր իրավիճակը փակում են այն՝ առանց այդ էլ սահմանափակ դաշտը, որում գործում էին նորօրյա հեղափոխականները: Հավակնոտ անուն կրող շարժման ընդամենը մի քանի տասնյակ կողմնակցի ձայնը լսելի կլինի մինչև ամանորյա տոները, եթե նույնիսկ ոստիկանությունն ընդհանրապես չմիջամտի նրանց գործողություններին: Քաղաքականության կամ հեղափոխության իմիտացիան ամբողջովին մսխեցին այն սահմանափակ ռեսուրսը, որով Րաֆֆին կամ Ժիրոն տեսականորեն կարող էին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Մի փոքր այլ է ՀԱԿ-ի պարագան. այս կուսակցությունն, ամեն դեպքում, երկրի քաղաքական համակարգի բաղկացուցիչ է ու իսկապես ասոցացվում է հանրաքվեի «Ոչ»-ի հետ: «Ոչ»-ի հետ' այո, սակայն բարեփոխումներին դեմ քվեարկած շուրջ կեսմիլիոնանոց բողոքական զանգվածի հետ՝ ոչ, այլապես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հանրահավաքներին չէր մանակցի հազար, լավ՝ երկու հազար մարդ: Առաջին նախագահի թիմում, անշուշտ, հասկացել են «Նոր Հայաստանի» կարգախոսների վիրտուալությունը, գործողությունների փակուղայնությունն ու քարոզարշավի մեկնարկից սկսած՝ սահմանազատվել են հեղափոխականությունից ու հիմա փորձում են քաղաքական կապիտալի վերածել 400 000-ից ավելի «Ոչ» ձայները՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Տեր-Պետրոսյանի թիմը չի հնչեցնում հեղափոխական կոչեր, հանրաքվեի արդյունքները վիճարկում է իրավական հարթության մեջ ու հանդես է գալիս առաջարկություններով, օրինակ՝ տեղամասերում ընտրությունների օրինականությունն ապահովող «Ազնվության բանակ» ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն այս ամենն ընդամենը թույլ են տալիս ՀԱԿ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին՝ առանց երաշխավորված հաջողության:

Հասարակությունը չի ներում Տեր-Պետրոսյանի թիմին՝ հասարակական աջակցության ստվերում օլիգարխիկ շահեր սպասարկելու համար: Ընտրական գործընթացում որոշիչ դերակատարություն ունեցող իշխանություններն էլ' անվստահությամբ են վերաբերվում ՀԱԿ-ին՝ վերջին շրջանում անտարբեր գտնվելով այդ կուսակցությունից հնչող առաջարկների հանդեպ:

Ես խոսեցի սահմանադրական հանրաքվեի գործընթացում ակտիվ երկու քաղաքական ուժի մասին, սակայն դա չի նշանակում, որ մյուս ընդդիմադիրների շանսերն ավելի բարձր են: Ի վերջո, նրանք ևս պարզաբանումներ տալու անհրաժեշտություն ունեն: Օրինակ, ո՞ւր էին այս գործընթացի օրերին, ինչո՞ւ էին սահմանափակվել սոսկ դիտորդի կամ կողքից կշտամբողի ու խորհուրդներ տվողի դերով՝ իրենց համակիրներին միայնակ թողելով իշխանության դեմ պայքարում:

Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է պետք: Ու խոսքն ոչ այնքան նոր մարդկանց, որքան կրեատիվ գաղափարների, ստեղծագործական մոտեցումների, նոր լուծումների մասին է: Սա դժվար, սակայն այլընտրանք չունեցող ճանապարհ է, եթե չենք ուզում, որ 2017թ. ՀՀԿ-ի հետ մրցակցի «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկային նշումը:

Սուրեն Սուրենյանց

Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք
Ամենադիտված