Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա


Չկարողացա հաղթահարել. Դավիթ Տոնոնյանը՝ վարչապետ-ՊՆ-Գլխավոր շտաբ անհստակությունների մասին

Ուշադրության կենտրոնում

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին:

– Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝  նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար:

– Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:

Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր ու նրան հրահրած եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված  կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։

Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը։

– Դուք ասել էիք, որ պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք: Մասնավորապես, ասել էիք, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

– Այո, նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով եւ գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաեւ հետախուզական եւ հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:

Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

Պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:

Վերազինումը նպատակաուղղված էր, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Համոզված եմ, որ մենք չունեինք այլընտրանք, քան այս ձեւաչափով պատերազմելը։

Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների եւ տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական եւ վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ։

Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը:

– Շատերը պնդում են, որ Դուք՝ շուրջ երկու տասնամյակ աշխատելով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, դավաճանություն գործեցիք՝ համաձայնելով մաս կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

– 2018 թվականի գարնանը համաձայնելով ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առաջնորդվել եմ բացառապես պարտքի զգացումով: Ես աշխատել եմ հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ձեր մատնանշած «շատերը» կամ կարծրատիպային պատկերացումներ ունեն պետական ծառայության մասին՝ հատկապես պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտներում, կամ էլ առաջնորդվում են այլ դրդապատճառներով եւ շահերով: Հակված եմ դիտարկել այլ շահերի վարկածը, քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի ջանասիրությամբ եւ հետեւողականությամբ են հայկական մեդիադաշտ բերվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում սկիզբ առնող հերյուրանքները՝ իմ եւ ընտանիքիս մասին:

Ինչ վերաբերում է նախկին եւ գործող գործիչների հետ մարդկային փոխհարաբերություններին, ապա դրանք խիստ անձնական տիրույթում են գտնվում եւ կողմնակի գնահատանքի արժանանալու պարագայում, որպես կանոն, վերածվում են բամբասանքի։

– 2,5 տարվա ընթացքում Զինված ուժերը հաճախ ուղղակի կամ քողարկված հարվածներ են ստացել իշխող ուժի կամ դրա հետ սերտ կապեր ունեցող ՀԿ-ներից եւ այլ շրջանակներից: Ինչո՞ւ հրապարակայնորեն չեք արձագանքել դրանց:

– Ես փոփոխությունների կառավարման պրակտիկ ու ճկուն մեթոդի կողմնակիցն եմ։ Պահանջվող եւ անհրաժեշտ փոփոխությունների գործընթացին խոչընդոտող հիմնական գործոններից մեկը մարդկանց բնական հակումն է իներցիային: Մարդիկ դիմակայում են փոփոխություններին, քանի որ դրանք կարող են նրանց անհարմարություն պատճառել: Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ «դեմքի պահպանումը» մեծ դեր է խաղում միջանձնային հարաբերություններում, եւ ես նախապատվությունը տվել եմ բոլոր կողմերի հետ համբերատար աշխատելուն՝ ակնկալելով գիտակցության կամ ընկալման փոփոխություն թե՛ իշխանության գործընկերներից, թե՛ ՀԿ-ների ներկայացուցիչներից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին
Ամենադիտված