Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


Սահմռկեցուցիչ սպանություն Շուշիում, որն իրականացրեցին հայերն ու թուրքերը

168.am-ը գրում է.

1920 թվականի գարնանը Շուշիում տեղի ունեցավ կոտորած։ Արցախում ապրող հայերի քաղաքական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին քանդվեց, վառվեց ու ավերվեց։ Կոտորածին զոհ գնաց ավելի քան 20 հազար մարդ։ Մուսաֆաթական Ադրբեջանը որոշեց Արցախն իրեն վերջնականապես ենթարկելու ծրագիրն իրականացնել ուժային մեթոդներով ու ճանապարհով։ Սակայն նախքան այս ամենը Շուշիում ու ընդհանրապես Արցախում հայ-թաթարական, թուրքական հարաբերությունները լարված էին։

Բավական է բացել ու ընթերցել այդ շրջանի մամուլը, ու պարզ կդառնա, որ իրականում բազմաթիվ բախումներ ու սպանություններ են տեղի ունեցել այդ շրջանում։ 1917-1920 թվականների Արցախի մասին բացառիկ տեղեկություններ է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Եղիշե Իշխանյանը, ով 1918 թվականի հուլիսից մինչև 1919 թվականի հուլիսը եղել է Արցախի ժողովրդական կառավարության առաջին նախագահը։ Այդ թվականների իրադարձությունների մասին նա գրել է կյանքի վերջին  տարիներին, երբ ապրում էր Նյու Յորքում։ Իշխանյանի գրքում հանդիպում ենք մի սահմռկեցուցիչ սպանության մասին տեղեկության, որը տեղի է ունեցել Շուշիում․

«Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, իր բնակարանում, Շուշու զինւորական ատեանի պետ գնդապետ Նիկ. Գր. Ռաչկովսկին, կինը, պատանի տղան և աղջիկը չարագործների ձեռքով մորթոտւում են։ Դալի Մահրասայի և Արշօ Աւետիսեանի հետ միասին 31-ին հասնում ենք Շուշի, անտեղեակ կատարւած քստմնելի ոճրի մասին։ Անակնկալի եկանք, երբ տեղեկացանք, թե ովքեր էին ոճրագործները։ Գնացինք ոճիրի վայրը։ Ռաչկովսկին տարիներից ի վեր ապրում էր հայկական հին հանգստարանի մօտակայ թաղում, որը շատ հեռու չէր հայկական քաղաքամասի կենտրոնից։ Տունը պատկանում էր մէկին, որը ընտանիքով Բագւում էր ապրում և ամբողջովին վարձով տւել էր գնդապետին»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանեանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից, էջ 150):

Իշխանյանն այս նկարագրությունից հետո մանրամասներ է նշում, թե ովքեր են իրականացրել դաժան սպանությունը։ Նա նշում է, որ գնդապետին սպանել են Շուշիի վարկային դրամատան վարչության անդամ Խուդուշ Կուլիևը, ում օգնել են հայազգի հաշվապահ Հայկ Հովհաննիսյանը և դրամատան ծառա Սմբատը։ Հայազգի երկու հանցագործները կաշառված են եղել թուրք Խուդուշի կողմից․

«Երբ ներս մտանք, տեսանք, թե ինչպիսի զարհուրելի ոճիր էր գործւած։ Չորս դիակ, իրենց հագուստների մէջ, մէջքի վրայ պառկած դրութեամբ, մէկ շարքի։ Բոլորն էլ դաշոյնով էին սպանւած։ Դաշոյնը խրել էին իւրաքանչիւրի սիրտը և արիւնը ողողել էր յատակը և լճացել։ Պատկերը ահաւոր էր։ Քաղաքում ողջ հայութիւնը խորապես ցնցւել էր քստմնելի ոճրից և զայրոյթով համակւել ոճրին մասնակից ստոր հայերի դէմ։ Միանգամայն անհանդուրժելի էր, որ ռէալական դպրոցն ավարտած, միջնակարգ կրթութեամբ, Հայկ Հովհաննէսեանը լաւ համբաւ ունեցող ընտանիքի զաւակ, իսկ Սմբատը 1896 թ. Հայկական կոտորածից ճողոպրած որբերից մեկը, որ փոքր հասակում  հասել էր Շուշի, հոգատար վերաբերմունքի արժանացել, գործիք էին դարձել մի գարշելի թուրքի ձեռքին։ Եւ թուրքի եաթաղանից ազատւած Սմբատը, որ միշտ երիտասարդներին Մշոյ և այլ տեղերի կոտորածների մասին էր պատմում, մոռանալով այդ բոլորը, դարձել էր ոճրագործ ու մասնակից Ռաչկովսկիների սպանության»։ (Նույն տեղում` էջ 151):

Որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ սպանության դրդապատճառի հիմքում գնդապետի և  Խուդուշի երեխաներն են լինում։ Պարզվում է, որ Խուդուշի տղան սիրահարված է լինում գնդապետ Ռաչկովսկու դստերը։ Տղան առաջարկ է անում, սակայն աղջիկը մերժում է նրան։ Մերժման հիմքում կրոնական պատճառն էր, ինչպես նաև աղջիկը գիտակցում էր, որ դեռ դպրոցական է և ամուսնանալու մասին այս պահին խոսելն ու մտածելն անիմաստ է։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է ընդգծել, որ գնդապետի աղջիկը համակրում էր իր համադասարանցուն։ Այս ամենն այնքան ծանր ազդեցություն էր թողել Խուդուշի պատանի տղայի վրա, որ վերջինս ինքնասպանություն էր գործել։ Այս ամենն էլ դարձավ դրդապատճառ, որպեսզի իրագործվի սարսափելի ոճրագործությունը։ Շատ ավելի հուզիչ նկարագրություն է տալիս Իշխանյանը, երբ ներկայացնում է դաժանաբար սպանված ընտանիքի թաղման արարողությունը․

 

Ավելին՝ այստեղ

Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն Մանվելյան
Ամենադիտված