Աշխարհի ամենամեծ Սուրբ ծննդյան գուլպան են գործել
ՄիջազգայինԱռաջիկա շաբաթ ամերիկյան Ֆեյեթվիլ քաղաքում կներկայացնեն աշխարհի ամենամեծ Սուրբ ծննդյան գուլպան: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Տոնական գուլպայի քաշը շուրջ 730 կգ է, մակերեսը՝ 715 ք.մ.: АР-ն կատակել է, որ Սանտա Կլաուսը, հավանաբար, ավելի շատ եղջերուների կարիք կունենա՝ այդպիսի գուլպայի համար համապատասխան քանակությամբ նվերներ բերելու նպատակով:
Գուլպան գործել են ամերիկյան 50 նահանգների եւ կանադական 4 նահանգի, ինչպես նաեւ իռլանդացի մասնագետներ: Գինեսի ռեկորդների գրքի դատավոր Քիմբերլի Պատրիկն ասել է, որ գուլպան արդեն չափել են, եւ այն իսկապես ամենամեծն է աշխարհում:
Տոնական գուլպայի մանվածքը տրամադրել է Caron United ընկերությունը: Մանվածքի վաճառքից ստացված միջոցների մի մասը տրամադրվելու է ամերիկյան զոհված զինծառայողների երեխաների ուսման վճարի համար: