Ռուսաստանում տարեսկզբից աղքատների թիվը 2.3 միլիոնով աճել է
Միջազգային2015 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանում աղքատների թիվը կազմել է 20.3 մլն մարդ, ինչը 2.3 մլն-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Դաշնային պետական վիճակագրական ծառայության (Ռոսստատ) տվյալները:
Ըստ Gazeta-ի, այդ ընթացքում աղքատության մակարդակը երկրում կազմել է 14.1%: Անցյալ տարի այն 12.6% էր:
Ռոսստատի տվյալներով, աղքատության մակարդակի ցուցանիշը վառ արտահայտված սեզոնային բնույթ է կրել. առավելագույնը՝ առաջին եռամսյակում եւ նվազագույնը՝ չորրորդ: Ենթադրվում է, որ դա կապված է տարեվերջյան պարգեւավճարների հետ: