ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Հորոսկոպի 4 նշան, որոնք այս տարի կվերամիավորվել նախկին սիրո հետ ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


«Մերկանտիլ քայլերի շարք՝ պետական ապարատն առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համար». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից` մեր երկրում իշխանության հրաժարականի պահանջ է ձևավորվել, մյուս կողմից՝ նույն իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի: Զուգահեռ՝ որոշ նշանակումներ են արվում, որոնք հիմնականում փոխատեղումների են նման: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի մեջ այլ նպատակ է տեսնում, որում ամենևին երկիրն ստեղծված իրավիճակից հանելու խնդիր չկա: «Իրականում, իմ կարծիքով, խոսքը պետական ապարատը ռեսթարթի ենթարկելու մասին չէ: Խոսքն, ըստ իս, այդ պետական ապարատն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու և վերաֆորմատավորելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտման մասին է:

Բոլոր կադրային տեղափոխությունները, որոշ դեպքերում «ռակիրովկաներն» անխուսափելի արտահերթ ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ վերցնելու փորձ են: Այլ կերպ ասած՝ մոբիլիզացվում, փորձ է արվում լիովին վերահսկողության տակ վերցնել վարչական ռեսուրսը: Նիկոլ Փաշինյանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛, առավել ևս, պատերազմից հետո շատ լավ հասկացավ, որ բացարձակապես չի վերահսկում երկրում տիրող իրավիճակը, որ իրականում պետական ապարատն ընդհանրապես չի ենթարկվում իրեն: Այսինքն, երկրում անիշխանություն է տիրում: Ու այս պայմաններում, քանի որ ինքն այլ ելք չունի, առաջարկվող անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ իր տարբերակը առաջարկեց: Ասաց՝ եկեք այդ դեպքում ոչ թե հրաժարական տամ, այլ արտահերթ ընտրություններ անենք: Ն. Փաշինյանը հասկանում է, որ այդ տարբերակն է իրեն մնացել, և այդ տարբերակով է խաղում: Հասկանում է նաև, որ գոնե այդ տարբերակով գնալու համար պետք է վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ լինի, որովհետև հիմա Ն. Փաշինյանն այդ վարչական ռեսուրսն էլ չունի: Սա է պատճառը, որ փոխում է իր աշխատակազմի ղեկավարին, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կփորձի անել նաև ուժային կառույցներում:

Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ում տարօրինակ նշանակումներ են արվում: Կարծում եմ, մեծ հաշվով, սա մի գործընթաց է, որը կփորձի իրականացնել: Եվ սա է պատճառը, որ, ըստ իս, խոսքն ամենևին պետական ապարատի ռեսթարթի մասին չէ: Նպատակը երկիրն ստեղծված «անվերադարձ կետից» քիչ թե շատ տանելի ու վերահսկելի դարձնելը չէ: Սա մերկանտիլ քայլերի շարք է՝ պետական ապարատը առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համատեքստում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը պարզապես վարչական ռեսուրսը վերահսկելի դարձնելն է: «Իսկ պրակտիկան ցույց տվեց, որ պետական ապարատը ոչ միայն վերահսկելի չէ, այլև Ն. Փաշինյանն ընդհանրապես վարչական ռեսուրս չունի. ի վերջո, վարչական ռեսուրսը պետական ապարատն է, ՏԻՄ-երը, ուժային կառույցներն են, ինչպես նաև տարբեր այլ լծակներ, որոնց թվում նաև բիզնեսմեններն ու ֆինանսական լծակներն են: Դա, մի քիչ ամպագոռգոռ ասած, այն էլիտան է, որը պահանջել է իր հրաժարականը: Մեծ հաշվով, վարչական ռեսուրս կոչեցյալն էլ իրենը չի, ինչպես ցույց տվեցին Ն. Փաշինյանի շատ անհաջող գործողությունները:

Մասնավորապես, դեկտեմբերի 19-ին Եռաբլուր, ինչպես նաև Սյունիք մտնելու փորձերը: Բայց հիմա ասել է՝ հրաժարական չի տալու ու, որպես քաղաքական սակարկություն, առաջարկել է արտահերթ ընտրություն անել: Այդ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ամենագլխավոր հույսերից մեկը վարչական ռեսուրսն է: Չեմ բացառում, իհարկե, նաև ազդեցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Այսինքն, թվանկարչությունն էլ չեմ բացառում: Ըստ էության այն, ինչից հենց հիմա վախենում են ընդդիմադիրները»,-նկատեց Վ. Հակոբյանը: Ինչ վերաբերում է նկարագրված իրավիճակին, որտեղ եղածից հետո ոչ թե հեռացած, այլ ինչ-որ շանսերի ու հույսերի մասին մտածող իշխանություն կա, Վիգեն Հակոբյանը երկու գործոն է առանձնացնում: «Այս պահի դրությամբ առնվազն երկու գործոն կա: Նախ՝ ունենք մի հասարակություն, որին տարիներ շարունակ և, մասնավորապես, վերջին 2,8 տարվա ընթացքում պատերազմի ոչ բարենպաստ արդյունքին էին պատրաստում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այստեղ երկու կողմն էլ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ամեն դեպքում, իրենց խաղը խաղացին:Այսինքն, մենք ունեինք հասարակության նման բազա, որին կարելի էր կա՛մ դեակտիվացնել, կա՛մ ակտիվացնել:

Ի՞նչ արեց իշխանությունը: Խաղաց իր զանգվածի նուրբ լարերի վրա: Այսինքն, ընտրվեցին մի քանի թիրախային խմբեր, որոնց վրա հստակ աշխատեցին: Որո՞նք են այդ թիրախային խմբերը: Օրինակ՝ խոշոր բիզնեսին, տնամերձ օլիգարխներին, որպես պարտության փոխհատուցում, ասվում է, որ տնտեսական, այսպես ասած, ապաշրջափակում է լինելու, և բիզնեսն ազատվում է Արցախի բեռից, Արցախից բխող շրջափակումներից, խոշոր բիզնեսի առջև «նոր շուկաներ» են բացվում: Եվ սա ուղղակիորեն ասվեց թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ նորանշանակ էկոնոմիկայի նախարարի կողմից: Պարտության ֆոնի վրա ուղղակիորեն ասվեց, որ կարող են բացվել թուրքական և ադրբեջանական շուկաները և, հակառակը, նրանց համար կարող է բացվել հայաստանյան շուկան: Այսինքն, խոշոր բիզնեսին, այդ թվում՝ բոլոր իշխանությունների տնամերձ օլիգարխներին նման բաներով են շողոքորթում: Փոքր առևտրականներին էլ են շողոքորթում, որ իրենց հանդեպ լոյալ լինեն ու ձայն չհանեն: Ասում են, թե ապաշրջափակման արդյունքում, իբրև թե, երկաթգիծն օգտագործելով՝ կարող են դեպի Ռուսաստան գնալ: Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրն էլ ուղղակիորեն կասեն, որ Թուրքիայի սահմանը կբացվի արդեն ոչ թե Նախիջևանի, այլ Մարգարայի միջոցով:

Փոքր բիզնեսին ասում են՝ ձեր գործերը կլավանան, որովհետև եթե չկան տրանսպորտային շրջափակումներ, ձեր ներմուծվող ապրանքը կարող եք «թուրքիաներից» բերել: Նրանց գայթակղում են նման՝ հիմնականում ֆանտաստիկ հեռանկարներով: Անհետ կորածների հարազատներին էլ ասում էին՝ քանի ընդդիմությունը միտինգներ է անում ու պահանջում է իշխանության հրաժարականը, իրենց հուզող հարցերը չեն կարող լուծվել: Ի դեպ՝ սա մինչև վերջերս շրջանառում էին: Երևի թե, հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից հետո միայն բոլորի համար հասկանալի դարձավ, որ դրանք որևէ կերպ իրար հետ փոխկապակցված չեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ կային նաև օբյեկտիվ զգացողություններ, որոնց վրա իշխանությունը ևս խաղում էր: «Ասում են՝ եթե պատերազմը շարունակեինք՝ զոհերը կավելանային:

Ամեն դեպքում, երիտասարդների ծնողների, քույրերի ու կանանց մոտ ինքնապաշտպանության բնազդն է աշխատում: Նիկոլը խաղաց նաև այն կետի վրա, երբ, ըստ էության, ասաց՝ ընդդիմությունը որ գա, ես չլինեմ, միանգամից պատերազմ կսկսեն: Մեծ հաշվով, խաղաց նման մանիպուլ յացիաների, սպեկուլ յացիաների վրա: Ընդդիմությունն իր հերթին շատ ակադեմիական ոճով առաջ շարժվեց, որն այդքան էլ համահունչ չէր իրավիճակին:Ընդդիմությունն ակնհայտորեն շատ ավելի մեծ զանգվածներ ուներ, քան Ն. Փաշինյանի պահպանած զանգվածն ու ընդդիմության՝ փողոց դուրս եկած զանգվածները: Ընդդիմության այդ ավելի մեծ զանգվածը, կարծում եմ, ավելի կտրուկ ինչ-որ քայլերի սպասումներ ուներ: Քայլեր, որոնք բնորոշ են իշխանափոխությանը, որոնք նախորդում են իշխանափոխությանը:

Օրինակ, պայմանականորեն ասած, սիմվոլիկ ինչ-որ բանի գրավում, որովհետև ինչպես աշխարհի ցանկացած հասարակություն, մեր հասարակությունն էլ է սովոր, որ իշխանափոխությունը հենց այնպես չի լինում: Ընդդիմությունն առայժմ շարունակում է ակադեմիական ոճով: Կարծում եմ՝ ընդդիմությունը մի քիչ շատ էր իր ուշադրությունը սևեռում Ն. Փաշինյանի ֆանատներին դեպի իրենց կողմ հեղաշրջելու վրա: Եթե այդ ժամանակն ավելի շատ սեփական ընտրազանգվածի հետ հստակ աշխատելու վրա օգտագործեր և մի փոքր «էքշն» ու շոու հաղորդեր իր գործողություններին, ըստ իս, շատ ավելի լուրջ հաջողություններ կունենար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. ՉալաբյանԱնհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Հորոսկոպի 4 նշան, որոնք այս տարի կվերամիավորվել նախկին սիրո հետ Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բրենտֆորդին»՝ բարձրանալով երրորդ տեղ Ապրիլի 28,29, 30-ին լույս չի լինելուՎարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանԱպրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներՎլադիմիր Զելենսկին մայիսի 4–ին կժամանի Հայաստան. ԶԼՄԻ՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար ՄելոյանԱշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ ՔոչարյանՏուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ Հայաստան2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացTesla-ն Դիլիջանի ոլորանում հարվածել է հողաթմբին և հայտնվել ձորում՝ բախվելով ծառինՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը
Ամենադիտված