Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Ադրբեջանում միջնադարյան բարքեր են տիրում

Blog

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Այն, որ Ադրբեջանում ֆեոդալական կարգեր են տիրում, վաղուց է հայտնի այդ երկրի սահմաններից դուրս: Հայր ու որդի Ալիևների ստեղծած արևելյան խանությունն ապրում է միջնադարի օրենքներով, և սրա ապացույցները քիչ չեն: Բանը հասել է այնտեղ, որ ադրբեջանական հայտնի կայքը «Օ” ժամանակներ, օ” բարքեր» խորագրի ներքո հրապարակել է մի հոդված Սալյանի շրջանի ղեկավարի մասին` վերջինիս համեմատելով հռոմեացի կայսեր հետ (իհարկե, հոդվածագիրը չափազանցրել է հռոմեացու, այն էլ կայսեր նմանվելու իր խեղճ ազգակցի հնարավորությունը, բայց սա չէ կարևորը): Հոդվածը զարդարող լուսանկարում պատկերված են միմյանց դիմաց շարքեր կազմած և վարդերը ձեռքներին բարձր պահած մոտ մեկուկես տասնյակ պատանիներ:

Նրանց կազմած միջանցքով փողկապավոր մի մարդ է քայլում: Բայց ավելի լավ է մեջբերենք մի հատված Յուսիֆ Ալիևի հրապարակումից.
«Դուք ամե՞ն ինչ հասկացաք: Ես արդեն ոչինչ չեմ հասկանում այս երկրում: Թվում է, թե կենտրոնական իշխանությունը կորցնում է ֆեոդալական տարածաշրջանների հսկողությունը: Աբսուրդի այս թատրոնը այլ բացատրություն չունի: Ադրբեջանը վերադարձել է մռայլ միջնադար, և հեռու չէ այն օրը, երբ գործադիր իշխանության ղեկավարները կսկսեն վերականգնել ֆեոդալական կարգերը և դրանց սրբազան վերապրուկը` ամուսնական առաջին գիշերվա իրավունքը: Չէ՞ որ անկումն անվերջ է լինում…»:

Այս անկեղծ նախաբանով սիրտը թեթևացնելուց հետո լրագրող Յուսիֆ Ալիևը տալիս է պատանիների շարքերի միջով առաջացող մարդու անունը` Սալյանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Թահիր Քերիմով: Պարզվում է` այս կարծես թե պատկառելի չինովնիկը շարք է կանգնեցրել բարձրդասարանցիներին, ովքեր նրան դիմավորում են վարդի թերթիկներով: «Այդպես դիմավորում էին հռոմեացի կայսրերին` Գայոս Հուլիոս Կեսարին, Կալիգուլային, Ներոնին…»,- գրում է ադրբեջանցի լրագրողն ու հավելում. «Դուք միայն տեսեք, թե ինչ հավակնոտություն է պարփակված Թահիր անունով և Քերիմով ազգանունով այս տգեղ, փնթիավուն ու ցմփոր պաշտոնյայի մեջ: Եվ ինչքան կոմպլեքսներ: Երևի մի ժամանակ նրան այնքան խիստ են նվաստացրել, որ նա որոշել է վրեժ առնել ամբողջ աշխարհից: Եթե դուք ենթադրում եք, որ շրջանի ղեկավարը թատերական ներկայացում է սարքել և որոշել է բեմում մարմնավորել դերասանի կերպարը, ապա նույնպես սխալվում եք: Այս լուսանկարը ահա արդեն երկու տարի է, ինչ ի ցույց է դրված Սալյանի շրջանի գործադիր իշխանության պաշտոնական կայքում: Եվ միայն մի «քթի մազ» բլոգեր, թափառելով այդ տարօրինակ կայքերով, պատահաբար գտել է սույն սքանչելի լուսանկարը»:

Լրագրող Յուսիֆ Ալիևի հոդվածի ավարտը նույնքան գրավիչ է, և մենք չենք կարողանում մեզ զսպել այն նույնպես ընթերցողին ամբողջությամբ ներկայացնելու գայթակղությունից. «Պարզապես շատ հետաքրքիր է, թե շրջանի ղեկավարի այս ներկայացումը ինչ կերպ կընկալեն նախագահի աշխատակազմում: Եվ չինովնիկները նախագահին կպատմե՞ն արդյոք մեկ այլ չինովնիկի այս հանդուգն վարքագծի մասին: Ի դեպ, մինչև Սալյանի շրջանի ղեկավար նշանակվելը Թահիր Քերիմովը զբաղեցրել է «Կասպիեն ֆիշ» կոնցեռնի նախագահի պաշտոնը: Գուցեև նախագահին չասեն: Նրանք չեն ասի, որ ահա այնպիսիները, ինչպիսին Թահիր Քերիմովն է, Ադրբեջանը վերածել են պոտյոմկինյան գյուղերի հետևում թաքնված ֆեոդալական կալվածքի: Սալյանի կայսր և կեղեքված ժողովուրդ… Ամոթ է ու վիրավորական հայրենիքի համար»,- եզրափակում է ադրբեջանցի լրագրողը:

Նրա ասածին հազիվ թե անհրաժեշտ լինի որևէ բան ավելացնել` բացի այն, որ Քերիմովի նմանները «աճում ու բազմանում են» երկրի բարձրագույն ղեկավարության գիտությամբ ու թողտվությամբ:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված