Հարսանիքը չի եղել պատճառը. Արման Սարգսյանը՝ Ոստիկանապետի պաշտոնից ազատվելու մասին
Ուշադրության կենտրոնումԵս շուրջ 25 տարի ծառայել եմ ոստիկանությունում ու միշտ ասել եմ, որ ցանկացած կարգավիճակով կծառայեմ երկրին, նույնիսկ առանց պաշտոնի: Ինձ համար սկզբունք չկար, որ եթե եղել եմ ոստիկանապետ, չեմ կարող լինել 2-րդ կամ 3-րդ դեմք:
Միգուցե շատերի համար դա այլ կերպ ընկալվի, սակայն ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս այս փուլում ինձ համար մեծ պատիվ է ծառայել Պաշտպանության նախարարությունում և իմ լուման ներդնել հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արման Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնից իր ազատման պատճառներին, Սարգսյանը նշեց, որ իր աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը. «Եկեք պարզաբանման մասին բան չանենք, կարիք չկա: Միգուցե եղավ իրադարձությունների համընկնում: Ամեն դեպքում ասեմ, որ հարսանիքը (Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին է խոսքը) պատճառը չէ»:
Ավելին՝ այստեղ