Ինչ լավ է, որ Թուրքիայի հետ մեր սահմանները փակ են, այլապես նրան կհաջողվեր Հայաստանը լցնել իր ահաբեկիչներով
HeaderՀրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շուտով ահա 25 տարի է՝ Թուրքիան Ադրբեջանին միացած արտաքին աշխարհի հետ փակ է պահում Հայաստանի սահմանների 80$%: Այդ ընթացքում նա հասցերլ է բարեկամանալ ու թշնամանալ իր բազմաիթիվ հարևանների հետ, հրահրել պատերազմներ ու տեռակտեր: Դեպքերի զարգացումներին նայելով՝ մտածում եմ՝ ինչ լավ է, որ Թուրքիայի հետ մեր սահմանները փակ են, այլապես նրան կհաջողվեր Հայաստանը լցնել իր ահաբեկիչներով: Ընդամենը մեկ ամիս էլ չկա՝ որոշ տնտեսական սանկցիաներ են կիրառվում Թուրքիայի նկատմամբ և նա այնպես ծանր է հառաչում, ասես տնտեսական կոլապսի մեջ է:
Թուրքիան ահռելի ծովային սահման ունի և վերահսկում է հանգուցային նեղուցներ: Բայց իր ծրագրավորած ընթացիկ կյանքից շեղումները դողերոցք են առաջացնում այդ երկրում: Սա ամենաքիչը նշանակում է, որ այս երկիրը ոչ ինքնաբավության, ոչ տնտեսական ներուժի մասին չի մտածել: Թուրքական ռազմա-քաղաքական միտքը միշտ հարևանների հաշվին է՝ վախեցնելով, ճնշելով, շողոքորթելով, կեղծելով, խաբելով...Մեծ հաշվով այս երկիրը տարածաշրջանային չարիք է, որից միշտ պետք է զգուշանալ: Հայաստանի դեպքը մասնավոր է, բայց այն օրինաչափությունների շղթայի ծանր օղակն է ընդամենը: