Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

ՀՀ պետականության պատուհասը

Տեղի ունեցած վերջին դեպքերից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացվեց թուրք-ադրբեջանական հեղաշրջում: Փաշինյանն ու նրա շուրջ հավաքված դավաճանները, առանց էական դժվարությունների, կազմաքանդեցին Հայաստանի պետական համակարգը ճյուղ առ ճյուղ: Առաջնահերթ փչացվեցին հարաբերությունները հնարավոր դաշնակիցների հետ, ապա ոչնչացվեց պետական կառավարման համակարգը, ապա կազմաքանդվեց բանակը, կազմալուծվեցին ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Բոլոր այս կառույցները դրվեցին դավաճանապետի անձնական իշխանության սպասարկման ու ապահովման տակ:

Ներկայումս, երբ կազմաքանդման գործընթացը հասել էր առավելագույն հնարավոր արդյունքի, թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչպես և պայմանավորվել էին Հայաստանը ներսից գրաված իրենց գործակցի հետ, սկսեցին «տարօրինակ պատերազմը»:

Դիտարկենք, թե ի՞նչ կատարվեց այդ 44 օրերի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն ու Զինված ուժերում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում, նաև, բնականաբար, Արցախում նրա ներդրած դավաճան-հանձնակատարները, հետևողականորեն, միանգամայն միտումնավոր ու կանխամտածված, կազմակերպեցին ՀՀ բանակի մարտունակ ստորաբաժանումների, պատրաստված ու մարտունակ զինվորականության կոտորածը: Հետևանքները սահմռկեցնող են՝ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, մեր զինուժի սպառազինության մեծ մասի ոչնչացում կամ հանձնում, Արցախի կորուստ, Հայաստանի պետականության, ինքնիշխանության, սուբյեկտայնության բովանդակային կորուստ։

Չնայած այդ ամենին` իշխանությունը պահպանած դավաճանը և նրա դավաճանակույտը, իրենց երկրպագող զանգվածի վրա այդ ամենը «վաճառում» են որպես՝ խաղաղություն, «կյանքերի փրկություն», իրենց ազգակից թուրքերի ու ադրբեջանցիների հետ վերջապես բարեկամանալու հնարավորություն, ինչ-որ կոմունիկացիաների բացման հնարավորություն: Մի խոսքով, կարող են դուրս տալ ցանկացած հիմարություն, իսկ «պողոսազանգվածը» գլուխը կախ դա կընդունի: Վաղը, մյուս օրը նույնպիսի հնազանդությամբ կընդունեն, որ իրենք, օրինակ, արդեն ոչ թե Հայաստանի, այլ ասենք, Արևմտյան Ադրբեջանի բնակիչներ են ու, առհասարակ, ոչ էլ հայ են...

Դե, եթե Արցախի զավթման պլանը մեծամասամբ իրագործվել է, ապա ինչո՞ւ կորցնեն նպաստավոր իրավիճակը և չանցնեն Հայաստանի վերջնական ոչնչացմանը: Դրա տարբերակը նույնպես շատ պարզ է ու ակնհայտ: Ունենալով Փաշինյանի նման գործակից՝ թուրքերն ու Ադրբեջանը արդեն իսկ զբաղեցրել են Հայաստանի, կոնկրետ՝ Սյունիքի ու Գեղարքունիքի վրա հարձակման համար առավելագույն շահեկան դիրքեր: Ավելին, Ադրբեջանը համալրում և թարմացնում է սպառազինությունը, բազայավորվում է նոր՝ շահեկան դիրքերում, Թուրքիան էլ, իր համապատասխան ռազմական հենակետերն է ամրացնում և կարգավորում: Հայաստանը շարունակում է թուլանալ ու քանդվել, քավ լիցի, Նիկոլ Փաշինյանը քանդելու և ապականելու անգերազանցելի վարպետ է:

Կուզե՞ք, Փաշինյանին համարեք ոչ թե դավաճան, այլ պարզապես թույլ ու ապաշնորհ ղեկավար: Դրանից առանձնապես շատ բան չի փոխվում՝ հետևանքների իմաստով: Ըստ էության՝ դժվար չէ կանխատեսել, որ որոշ ժամանակ անց, ենթադրենք, առաջիկա երկու-երեք ամիսներին, ավարտելով վերադասավորման ու դիրքավորման գործընթացը, իրենց հարմար «իքս» պահին, կա՛մ ուղղակի ռազմական գործողությամբ, կա՛մ միայն պատերազմի վերսկսման սպառնալիքով Թուրքիան ու Ադրբեջանը, առանց մեծ ճիգերի, Հայաստանից կպոկեն նաև Սյունիքը, շատ հնարավոր է, նաև՝ Սևանա լճի արևելյան ափագիծը: Այնուհետև հերթը կհասնի Վայքին:

Եվ եթե անգամ թուրքերն այնքան «մեծահոգի» գտնվեն, որ թողնեն Երևանն ու մերձակայքը, ապա միևնույն է՝ առանց Արցախի ու առանց Սյունիքի Հայաստանն իրենից այլևս ոչ մի բան չի ներկայացնում: Դառնում է մի 10-15 հազար քառակուսի կմ զբաղեցնող ոչինչ:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին
Ամենադիտված