Վահրամ Պողոսյանը` Շուշիի կողմից արձակված կրակրոցների վերաբերյալ
Ուշադրության կենտրոնումՇուշիի կողմից լսվող կրակրոցներն արձակել է հակառակորդը։ Դրանք որևէ վտանգ չեն պարունակել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով երեկ Արցախում հնչած կրակոցներկ մասին տեղեկությունները։
«Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ կրակոցները օդ են ուղղվել։ Ասեմ, որ բացի պաշտպանության նախարարության հավաստիացումից, նրանք, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ դրանք եղել են լուսարձակող փամփուշտներ, որոնք օդ էին կրակվում»,- ասաց նա և հավելեց, որ ըստ ամենանայնի հակառակորդը կրակոցներն արձակում է ոչ սթափ վիճակում։
Թե որն է հակառակորդի՝ նման քայլի գնալու պատճառը, Պողոսյանը դժվարացավ պատասխանել։
Ավելին՝ այստեղ