Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ արդեն մեր երկկողմ հանդիպման ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:

Այսօր մենք շատ ենք խոսել նաև տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան` 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առևտրաշրջանառությունը գրեթե 4՝ 3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը և կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին»:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Ավելի քան 4 ժամվա ընթացքում մենք բանակցություններ անցկացրեցինք եռակողմ ձևաչափով:
Շատ ուրախ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում մենք ունենք որոշակի արդյունք և այն ոչ պակաս կարևոր է: Այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բարձրացնել ներդրումային ներուժն ու գրավչությունը:

 

Բայց ինչպես արդեն ասացի, իմ կարծիքով, այս տնտեսական հարցերը դժվարանում են՝ չլուծված հումանիտար հարցերի ֆոնին: Մեզ համար, կարծում եմ նաև բոլորիս համար, ամենազգայուն և ցավոտ հարցերը հումանիտար խնդիրներն են՝ կապված ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների աճյունների փոխանակման հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք պաշտպանում եք այս դիրքորոշումը: Իհարկե, Ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում միշտ եղել է շատ շոշափելի, այժմ՝ հատկապես: Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաև այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին ու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացմանը, հրադադարի վերահսկման գործում համագործակցությանը, տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Ավելին՝ այստեղ

 

 

 

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը
Ամենադիտված