Հայաստանում կարանտինի մասին որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել
Ուշադրության կենտրոնումՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է կայացվել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.
2) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածք» բառերից հետո լրացնել «օդային և ցամաքային սահմանային անցման կետերով» բառերով,
բ. 9-րդ կետում «սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)» բառերով,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ավելին՝ այստեղ