Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում


«Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը». Փառատոնի տնօրեն

Հասարակություն

Հունվարի 11-ից մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ ավանդաբար 5 օր տևողությամբ փառատոնը այս անգամ 10 օր կտեւի : Տիկին Մանուկյանը նշեց, որ փառատոնի բացման արարողության ժամանակ փոքրիկ ֆիլմով կներկայացնեն 15 տարիների աշխատանքը :

«Մենք առաջինն էինք, որ գնացինք մարզեր, առաջինն էինք, որ մշակութային դեսանտ ուղարկեցինք Արցախ, համագործակցություն սկսեցինք, որը շարունակվում է մինչ օրս»,-ի թիվս այլնի, նշեց փառատոնի նախագահը: Նրա խոսքով, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը աշխարհում նման ձեւաչափով անցկացվող միջազգային փառատոների ցանկում է ներառված:


Հավելեց, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը : Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 15 երկրներից 62 ֆիլմ, որոնցից կցուցադրվի 46 ֆիլմ՝ 15 երկրներից: «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային և ոչ մրցութային 7 անվանակարգեր. «Գրան պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը, ընդ որում՝ որպես ժյուրի, հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանքը», ժյուրի՝ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը՝ ժյուրի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, ինչպես նաեւ «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը:

«Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի լավագույն ֆիլմը»:Հաղթողին կընտրեն Գավառի մանկատան սաները: Նունե Մանուկյանը հավելեց, որ բացի ֆիլմերի ծրագրերից՝ ունեն սոցիալական, անապահով, թիրախային խմբերին նաեւ երեխաների իրավունքներին նվիրված ծրագրեր, իսկ յուրահատուկ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրն իրենք միշտ հպարտությամբ են նշում: «Մեր փառատոնը յուրահատուկ կրթամշակութային հարթակ է, որտեղ կան տարբեր վեկտորներ եւ ուղղություններ: Մեր միջազգային գործընկերները միշտ նշում են, որ տարածաշրջանում չկա նման ձեւաչափով փառատոն, որն իր մեջ կրի նման բաղադրիչներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նունե Մանուկյանը նշեց, որ քսան տարի է՝ բարձրաձայնում է մանկապատանեկան ֆիլմերի ստեղծման եւ կինոդպրոցների անհրաժեշտության մասին, վկայակոչում է Սկանդինավյան երկրների փորձը, որտեղ մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը բյուջեի առանձին տողով է ֆինանսավորվում, բայց «սայլը» տեղից չի շարժվում:

«Մեր երեխաները պետք է իմանան ուր ենք գնում, ինչ ուղերձ ենք մենք փոխանցում մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան»,-ասում է փառատոնի տնօրենը: Նա շեշտում է, թե որքան կարեւոր է նաեւ միջմարզային, միջմշակութային ծրագրերի իրականացումը: Մասնավորապես այս տարի Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում անցկացվելու են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ՝ օնլայն և օֆլայն: Ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի առցանց և օֆլայն ցուցադրություն: Ոչ առցանց կինոդիտումներ կկազմակերպվեն Գավառի մանկատանը եւ Վանաձորի՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Կանցկացվեն առցանց վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Վիշեգրադի երկրների, Ուկրաինայի և Բելառուսի անվանի կինոգործիչներ: Նրա ձեւակերպմամբ, Արցախն առանձին պատմություն է իրենց փառատոնի պատմության մեջ, եւ այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետք է անպայման տեղափոխվի, պրոյեկտվի Արցախում: Փառատոնը անդրադարձել է նաեւ COVID-ի թեմային:

Մասնավորապես, կիրականացվի «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» ցուցահանդեսը, որին կմասնակցեն երեխաներ և պատանիներ 7 երկրներից՝ Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան: Ցուցահանդես-մրցույթում Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի սաները, Երևանի եւ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: Նունե Մանուկյանի խոսքով. «Այժմ այլ իրավիճակ է՝ COVID-ով պայմանավորված, բայց երեխան նաեւ պետք է հնարավորություն ունենա հաճախելու երաժշտական դպրոց, կինոդահլիճ, որպեսզի կայանա նրա բազմակողմանի զարգացումը : Երբ մենք 2001-ին սկսում էինք փառատոնը, կարծես վերացել էր կինոթատրոն, համերգադահլիճ հաճախելու մշակույթը, այսօր եւս այդ մշակույթը շարունակում է կարեւոր լինել: Եթե մենք ուզում ենք երեխայից կերտել աշխարհի քաղաքացի, ինքնավստահ մարդ, պետք է գիտելիք փոխանցենք նաեւ մշակույթի միջոցով : Մշակույթի միջոցով ավելի հեշտ ու հաճելի է գիտելիք փոխանցելը» :

Գոհար Հակոբյան

Լուսանկարները տրամադրել է Նունե Մանուկյանը:

Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա
Ամենադիտված