Պուտինը գնահատել է Արցախում տիրող իրավիճակը
Ուշադրության կենտրոնումԿրեմլում այս պահին ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որից հետո Պուտինն առանձին հանդիպում է ունենալու Փաշինյանի ու Ալիևի հետ:
Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը խոսել է այս պահին Արցախում տիրող իրավիճակի մասին՝ այն գնահատելով որպես հանգիստ:
«Արցախում իրավիճակը հանգիստ է, ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են հրադադարի ռեժիմի կատարումն ու անվտանգ տեղաշարժը:
Լեռնային Ղարաբաղում շփման գծում ու Լաչինի միջանցքի երկայնքով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար հայկական ու ադրբեջանական կողմերի խնդրանքով տեղակայվել են ռուսական խաղաղապահները:
Ստեղծվել է հրադադարի ռեժիմին հետևելու համար արդյունավետ համակարգ:
Ավելին՝ այստեղ