Ում հրամանով էին ոստիկանները մեջքով շրջվել քաղաքացիներին ու ինչ էր դա նշանակում
Ուշադրության կենտրոնումԴեկտեմբերի 24-ին կառավարության մոտ ակցիայի ժամանակ շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները մեջքով էին շրջվել ՀՀ քաղաքացիներին:
Այդ օրն Analitik.am-ը դիմել էր ոստիկանությանը՝ պարզելու համար, թե ում որոշումն է դա եղել, ինչ է նշանակում այդ պահվածքը և ինչ են կարծում ոստիկանությունում՝ նման պահվածքը չի նպաստի արդյո՞ք քաղաքացիների կողմից ընդհանուր առմամբ ոստիկանական համակարգի նկատմամբ վերաբերմունքի վրա՝ բացասական առումով:
Այն ժամանակ մեզ պատասխանեցին, որ պետք է հարցում ուղարկել, ինչն էլ մենք արեցինք: Հարցման պատասխանը ստացվել է այսօր: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Ձեր 24.12.2020 թ. հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ոստիկանության զորքերը հասարակական կարգը պահպանելիս, գործել են ըստ իրավիճակի և տրված հրամանների, որը չի հակասում ՀՀ սահմանադրությանը և գործող օրենքներին»:
Ավելին՝ այստեղ