Մոսկվան հայտարարություն է տարածել վաղը կայանալիք հանդիպման մասին
Ուշադրության կենտրոնումՀունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը:
Ավելին՝ այստեղ