Նախիջևանի երկաթուղու հատվածը Մանե Գևորգյանը միայն 2-րդ խմբագրումից հետո է ավելացրել իր գրառման մեջ
Ուշադրության կենտրոնումՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ՖԲ գրառում էր արել՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու նպատակների մասին։ Հետաքրքիր է, որ Մանե Գևորգյանը 3 անգամ խմբագրել է ՖԲ գրառումը, ամենայն հավանականությամբ որպեսզի աննկատ թողնի Նախիջևանի երկաթուղուն վերաբերող հատվախը։ Գրառման նախնական տարբերակում գրված է․
«Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»:
Ավելին՝ այստեղ