Հունվարի 11-ին բոլոր դպրոցակնների համար դասերը վերսկսվում են, որոշների համար 6-ի փոխարեն՝ 5-օրյա ռեժիմով․ փոխնախարարը պարզաբանում է
Ուշադրության կենտրոնումԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի: «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի».-գրել է Ժաննա Անդրեասյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները։ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում:
Ավելին՝ այստեղ