Կուսակիցները չեն սատարել մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու՝ Դոնալդ Թրամփի առաջարկը
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի հանրապետական անդամները չեն սատարել իրենց կուսակից, նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի կոչը՝ արգելել մահմեդականների մուտքը երկիր:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել է, որ կուսակցությունը չի պաշտպանում այդ առաջարկությունը:
Ռայանի խոսքով՝ շատ մահմեդականներ ոչ միայն ծառայում են ԱՄՆ զինված ուժերում, այլեւ աշխատում են Ներկայացուցիչների պալատում՝ պաշտպանելով Սահմանադրությունը:
Խոսնակը մահմեդականներին անվանել է արմատական Իսլամի դեմ պայքարում ԱՄՆ լավագույն դաշնակիցներից մեկը: